Վատ կնոջ երեք հատկանիշ

Վատ կնոջ երեք հատկանիշ, որոնցից պետք է զգուշանա տղամարդը .

Առաջին նշանը առանձին վերցված, այսինք առանց մյուս երկուսի, ոչ մի վտանգ չի ներկայացնում, բայց այդ երկուսի հետ միասին վերածվում է վատ կնոջ պարտադիր յուրահատկության: Դա ճամփորդելու սերն է: Եվ բոլորովին կարեւոր չէ, թե ինչ ճամփորդությունների, կարեւորը ընթացքն է: Նա անընդհատ չի կարողանում մի տեղում մնալ, միշտ ինչ որ տեղ է ձգտում գնալ: «Մենք ոչ մի տեղ չենք գնում, ես ուզում եմ սարեր գնալ, ինձ պետք է ծով գնալ, իսկ հանգստյան օրերին ես արշավ կգնամ»: Ճանապարհորդ գորտն անընդհատ ինչ- որ տեղ պետք է գնա: Նստելով նույն տեղում՝ նա կարծում է , թե իր կյանքը իզուր է անցնում: Սկզբում նրա համար կարեւոր չէ, թե ուր եւ ում հետ գնա: Ամուսինը նրան չի խանգարի, քանի որ նա առայժմ մտադիր չէ դավաճանել նրան: Նա պարզապես չի դիմանում տանը, երբ ընկերուհիները ճամփորդում են աշխարհով մեկ:

Ընկերուհիները վատ կնոջ երկրորդ ատրիբուտն են: Ոչ, ոչ բոլոր ընկերուհիները, այլ նրանք, որոնք դավաճանում են ամուսիններին: Նրանց հետ սրճարաններում նստելը, ակումբ գնալը ու այդ ամենը առանց ամուսնու: Ճիշտ է, իսկ ի՞նչ պետք է ամուսինն անի նրանց հետ: Չէ ՞ որ վատ կնոջ համար այդ հանդիպումների ամբողջ հմայքը հենց հետաքրքիր պատմություններն ու քննարկումներն են: Ընկերուհիները նրան ամենայն ճոխությամբ նկարագրում են իրենց անկողնային նորությունները՝ ում հետ, երբ, ինչ տեւողությամբ եւ այլն: Բնականաբար չափազանցնելով ու գունազարդելով ամեն ինչ: Վատ կինն էլ, լսելով այդ պատմությունները՝ հավատում է բառացիորեն ամեն ինչին ու նախանձից լեզուն կծում:

Երրորդ ատրիբուտն է ոգելից խմիչքը: Այստեղ, ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են. եթե ձեր կինը սիրում է ճամփորդել, ընկերուհիների հետ երկար ժամանակ անցկացնել ու դեմ չէ ոգելից խմիչքին, ապա կարելի է վստահաբար եզրակացնել, որ նա վատ կին է: Ձեզ համար պոզերը երաշխավորված են, սա նվազագույնը, իսկ առհասարակ նա վաղ թե ուշ կփախչի ընտանիքից, մոռանալով այն ամենն, ինչ ձեզ կապում էր:

Աղբյուրը՝ Creu

02.02.16 | հասարակություն