Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Վատագույն խորհուրդները՝ հարաբերությունների մասին

Հարմար տեղավորվում ենք եւ կարդում հետեւյալ ճանաչողական հոդվածը:  Հարաբերությունների վերաբերյալ  խորհուրդներն օգուտ են տալիս որոշակի իրավիճակներում եւ չեն գործում այլ իրավիճակներում:  Բայց կան խորհուրդներ, որոնք գործնականում միշտ վնաս կտան, անկախ նրանից, թե ով է դրանք կիրառում: Մենք հավաքել ենք ամենավատ խորհուրդները, որոնք ճիշտ կլինի երբեք չկիրառել:  

ԵՐԲ ՀԱՆԴԻՊԵՍ ՔՈ «ՓԵՍԱՑՈՒԻՆ», ԿՃԱՆԱՉԵՍ

 «Միակի» հետ ռոմանտիկ հանդիպման հույսերը նույնքան հեռու են իրականությունից, որքան մանկական հեքիաթները: Սակայն շատերը շարունակում են իդեալական զուգընկերոջ փնտրտուքը: Այնինչ, ամուր եւ երջանիկ շատ հարաբերություններ հաճախ բացասական տպավորությունից են սկսվել, դրա համար էլ մի փնտրեք սեր առաջին հայացքից, այլ փնտրեք այնպիսի մարդկանց, որոնք համամիտ են ձեր ամենակարեւոր համոզմունքներին եւ որոնք կարող են ձեզ ստիպել, որ ժպտաք:  Դուք գուցե չկռահեք, որ նա ձեր Հրաշալի արքայազնն է,  մինչեւ մի որոշ ժամանակ չշփվեք:

ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ՓՈԽԵԼ ՆՐԱՆ, ԵԹԵ ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ՋԱՆՔԵՐ ԳՈՐԾԱԴՐԵՔ 

Հարաբերությունների մեջ ամենավատ մոլորություններից մեկն այն է, թե տղամարդը ստեղծագործական նախագծի պես մի բան է, որը կարելի է բարելավել: Դա հազվադեպ է երջանկություն բերում  զուգընկերներից  թեկուզ մեկին:   Նույնիսկ եթե նա ուզում է փոխվել հանուն ձեզ, չարժե հուսալ, թե նման բան անպայման կլինի: Եվ ոչ մի դեպքում նրան մի ստիպեք հանուն ձեզ փոխել իր անհատականության հիմնական մասը:  

ՎԱՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԼԱՎ ԵՆ

Նման խորհուրդ տվող մարդկանց մեծ մասը այնուամենայնիվ նշում է ֆիզիկական բռնության անթույլատրելիությունը, այնինչ հուզական բռնությունը նորմալ հարաբերությունների մաս է համարում:  Եթե դուք ամուսնության մեջ երջանիկ չեք եւ ոչինչ դեպի լավը չի փոխվում, ուրեմն մենակության մեջ ավելի կուրախանաք կյանքով, քան չսիրած զուգընկերոջ հետ: 

ԿԱՐԵՒՈՐԸ  ՄԻԱՅՆ ՀՈՒԶԱԿԱՆ ՏԱՐԻՔՆ Է

Այդ խորհուրդը սովորաբար տալիս են այն զուգընկերներին, որոնց  միջեւ տարիքային մեծ տարբերություն կա եւ որոնց հարաբերությունները նոր են սկսվում: Այդ խորհուրդը եւս վնասակար է:  Տարիքային տարբերություն ունեցող երջանիկ զույգերի օրինակներ կան, բայց դա ավելի շուտ բացառություն է:   Եթե պատրաստվում եք հանդիպել մեկի հետ, ով զգալիորեն ավելի երիտասարդ է կամ տարիքով, հույս մի դրեք միայն հասունության վրա:   Մտածեք, թե երկարաժամկետ հեռանկարում ձեր սովորությունները որքան են համապատասխանում իրար:  

ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԵԶ ՉԵՆ ԵՐՋԱՆԿԱՑՆԻ  

Կախված նրանից, թե ինչպես եք ընկալում դա, այդ խորհուրդը կարող է չափազանց արժեքավոր  լինել: Ռոմանտիկ հարաբերությունները չեն շտկի ձեր կյանքի մնացած ոլորտները: Բայց եթե ձեր կյանքում ամեն ինչ լավ է, բացի անձնական հարաբերություններից, չարժե զուգընկերոջը թույլ տալ, որ դժբախտացնի ձեզ: 

ԵԹԵ ՉԵՔ ԿԱՐՈՂ ԻՍԿԱԿԱՆ ՍԵՐ ԳՏՆԵԼ, ԲԱՎԱՐԱՐՎԵՔ ՔՉՈՎ  

Դա ամենավատ խորհուրդներից մեկն է, չէ՞ որ քչին պետք է համաձայնել այն դեպքում միայն, եթե անիրատեսորեն բարձր ակնկալիքներ ունեք:  Դուք երբեք չեք գտնի այնպիսի մարդու, որը կարողանա կարդալ ձեր մտքերը. դա ընդամենը հիմար երեւակայության արդյունք է: Սակայն  եթե ձեր հուզական պահանջները խելամիտ են, բայց չեք կարողանում դրանք բավարարել որոշակի մարդու հետ, մի համաձայնեք նման հարաբերությունների: 

ԵՐԲԵՔ ՉԱՐԱՑԱԾ ՄԻ ՄՏԵՔ ԱՆԿՈՂԻՆ

Թվում է՝ մեկ այլ լավ խորհուրդ է. Ջղայնացած վիճակում անկողին չմտնել: Բայց դա էլ ցանկալի արդյունքը չի տալիս: Եթե հենց երեկոյան եք վիճել, այնքան էլ հաջող միտք չէ անմիջապես փորձել հարթել խնդիրը:  Հատկապես եթե երկուսդ էլ հոգնած եք եւ չեք ուզում զիջել: Որոշ խնդիրներ անհամեմատ ավելի հեշտ է լուծել լիարժեք քնից հետո, դրա համար էլ ժամանակ եւ ջանքեր մի ծախսեք վեճը շարունակելու վրա, եթե անհնար է դա միանգամից լուծել: 

ԵՐԵԽԱՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՈՍՆՁԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ամենավնասակար խորհրդի կոչման մեկ այլ հավակնորդ. շարունակեք երեխա ունենալ  հարաբերությունները բարելավելու համար: Դա ինչ-որ առումով կարող է ճիշտ լինել: Չէ՞ որ երեխայի ծնունդը ընտանիքի կյանքի կարեւոր փուլ է, բայց չարժե այդ մեթոդն օգտագործել ամուսնական լուրջ խնդիրներ լուծելու համար:  

ԵԹԵ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՔ ԻՐԱՐ, ՉԵՔ ՎԻՃԻ   

Դա առասպել է, որը մեզ է փոխանցվել Դիսնեյի մուլտֆիլմերից եւ մինչեւ հիմա շատերին ստիպում է հավատալ, թե վեճը վատ բան է: Սակայն առանց ընդհարումների կարող են ապրել միայն անտարբեր մարդիկ, մնացած բոլոր տեսակի հարաբերությունները՝ առավել կամ պակաս հաջող, առանց վեճերի չեն լինում:    

ՈՎ ԱՎԵԼԻ ՇԱՏ Է ՎԱՍՏԱԿՈՒՄՙ ՆԱ ԷԼ ԻՐԱՎԱՑԻ Է 

Դա շատ վնասակար մոլորություն է, որը հաճախ խնդիրների է հանգեցնում: Կարեւոր չէ, թե ձեզնից ով է շատ վաստակում, դուք պիտի հավասար լինեք հարաբերություններո..

 

Աղբյուրը՝ Kleo

19.10.15 | հասարակություն | աստղերը