Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Վաշինգտոնում անցկացվել են հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ դոկտոր Էվելին Ֆարկասի համանախագահությամբ հուլիսի 29-ին Վաշինգտոնում անցկացվել են հայ-ամերիկյան հերթական երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները: 

Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության արդյունքները և նախանշվել են համագործակցության հեռանկարները: Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և պատրաստակամություն հայտնել պահպանել զարգացման դինամիկան:

 

Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում աջակցության և կոնկրետ բնագավառներում՝ պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի, ռազմական կրթության, ռազմական բժշկության, խաղաղապահության և այլն, համագործակցության համար: 

Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը ներկայումս իրականացվող նախագծերին, որոնք ծառայեցվում են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության հիմնական նպատակներին՝ պաշտպանական բարեփոխումներին և ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի հետ խաղաղության և կայունության պահպանության գործողություններին մասնակցող փոխգործակցելի ստորաբաժանումների՝ խաղաղապահ բրիգադի, դաշտային հոսպիտալի և խաղաղապահ ինժեներական ստորաբաժանման կարողությունների զարգացմանը:  

 

ՀՀ  ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են,  որ խորհրդակցությունների ընթացքում քննարկումներ են տեղի ունեցել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, որի ընթացքում կողմերն իրենց մտահոգությունների են ներկայացրել տարածաշրջանի անվտանգային սպառնալիքների վերաբերյալ:

 

 

30.07.15 | քաղաքականություն