Վանի հայկական Արծվաբեր վանքը ոչնչացման եզրին է. թուրքական կայքի անդրադարձը (լուսանկարներ)

tert.am. Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վանի նահանգի Արճեշ շրջանի հայկական վանքերից Արծվաբերը ոչնչացման եզրին է հայտնվել, այս մասին ահազանգում է թուրքական gazetekarinca.com կայքը:

 






1896 և 1915 թվականներին լայնածավալ հարձակման ենթարկված վանքն այժմ հայտնվել է տեղի գանձագողերի թիրախում, որոնք պարբերաբար փոսեր են փորում այստեղ, իսկ բնակիչներն էլ իրենց հերթին աղբ են լցնում փոսերի մեջ:

 

Հայտնի է, որ Արծվաբերը կառուցվել է 7-8-րդ դարերում, ըստ առաջին վարկածի՝ այն կառուցել է իշխան Մժեհ Գնունին: Որոշ աղբյուրներ, սակայն, պնդում են, որ վանքը կառուցվել է Արճեշի հոգևոր առաջնորդ Եղիա Արճեշցու կողմից:

 

Վանքի գմբեթի մի հատվածը փլվել է 19-րդ դարի առաջին կեսին, սակայն ավելի ուշ նորոգվել է:

 

«Ժամանակին սրբավայր հանդիսացած այս վանքի գմբեթն ու մուտքն ամբողջությամբ ոչնչացվում, ամեն անցնող օրվա հետ է՛լ ավելի է վերածվում ավերակի», — գրում է կայքը:

 

 

 

 

26.10.17 | քաղաքականություն