Վանաձորում ամանորյա միջոցառումները կարժենան 5.5 մլն դրամ

Վանաձորում սկսվել են Ամանորի նախապատրաստական աշխատանքները: Հայքի հրապարակի գլխավոր եղեւնին արդեն զարդարվում է: Բյուջեից այս տարի տոնական միջոցառումների համար հատկացվել է 5.5 մլն դրամ գումար, նախորդ տարվանից 500 հազարով ավելի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանը:

 

Բաժնի պետի խոսքով, քաղաքը տոնական տեսքի բերելու համար օգտագործվելու են ոչ միայն նախորդ տարվա գնված դեկորները, այլ նաեւ` նորերը: Բադյանը խոստանում է` իրենք անելու են հնարավորը` վանաձորցիները տոնական տրամադրությունը ապահովելու նպատակով:

 

Հատկանշական է, որ Հայքի հրապարակի նախորդ տարվա տոնական տեսքն աննախադեպ շքեղ էր, մի բան, որին վանաձորցին, թերեւս ականատես չէր եղել երկար տարիներ:

 

 

01.12.17 | քաղաքականություն