Վաղաժամ ծերացումը կանխող կանոններ

1. Մի դիպչեք ձեր դեմքին

Ձեռքերը հեռու պահեք դեմքից ու պարանոցից, որպեսզի խուսափեք բշտիկներից ու մաշկի վաղաժամ ծերացումից: Աչքերը մի տրորեք ու քիթը մի քորեք: Աչքերի շուրջ մաշկը շատ նուրբ է, դրա համար էլ դուք կխուսափեք դրա վաղաժամ ծերացումից, եթե ընդամենը խուսափեք դրան դիպչել: Քսուքը քսեք շատ զգուշորեն՝ խուսափելով կտրուկ շարժումներից:

2. Դեմքը օրական երկու անգամ լվացեք

Երբեմն առավոտյան դուք այնքան եք ուզում քնել, որ ժամանակը չի բավականացնում ճիշտ լվացվելու համար: Իսկ երեկոյան էլ այնքան հոգնած եք լինում, որ առանց կոսմետիկան մաքրելու եք պառկում քնելու: Սա մաշկի համար վնասակար է: Լվացվելու համար մի քանի րոպե է պահանջվում, դրա համար էլ արդարացումներ մի փնտրեք ու կանոնավոր կերպով լվացվեք: Դուք ոչ միայն կկանխեք վաղաժամ կնճիռների առաջացումը, այլեւ կազատվեք ծակոտիների խցանումից ու բշտիկների առաջացումից:

3. Հոգ տարեք պարանոցի, ուսերի ու ձեռքերի մասին

Ձեր դեմքը կարող է երիտասարդ տեսք ունենալ, բայց պարանոցը, ուսերն ու ձեռքերը վայրկենապես կմատնեն ձեր տարիքը: Շատ կարեւոր է ամեն օր հոգ տանել մարմնի այդ հատվածների մասին, որպեսզի խուսափեք դրանց վրա մաշկի վաղաժամ թոշնումից ու առաձգականության կորստից: Խոնավացրեք պարանոցը, ուսերը ու ձեռքերը քնելուց առաջ, իսկ ցերեկը արեւից պաշտպանող միջոցներ օգտագործեք: Արեւի մասին, ի դեպ, առանձին խորհուրդ կա։

4. Սահմանափակեք արեւի ազդեցությունը

Սա չի նշանակում, որ միայն գիշերն է պետք տանից դուրս գալ: Մի քիչ արեւ ամեն օր պետք է, որպեսզի ստանաք վիտամին D-ի չափաբաժինը, բայց չափից շատ արեւային ճառագայթները բացասաբար են ազդում մաշկի վրա ու առաջացնում կնճիռներ՝ նույնիսկ մաշկի քաղցկեղ: Ամեն օր, տանից դուրս գալուց առաջ քսեք արեւից պաշտպանող քսուք, մի մոռացեք այն թարմացնել օրվա ընթացքում, եթե անհրաժեշտ է: Մի անտեսեք այդ պաշտպանությունը նույնիսկ մռայլ օրերին: Սովորական արեւապաշտպան միջոցներին հրաշալի այլընտրանք են կոպերի, դեմքի ու մարմնի համար քսուքները՝ SPF -ի պարունակությամբ: Հիմա նման միջոցներն առատությամբ ներկայացված են շուկայում: Բացի դրանից արեւի մեծ ակտիվության ժամանակաշրջանում աչքերի շուրջ նուրբ մաշկի համար լավագույն տարբերակը արեւային ակնոցներն են։

5. Բավականաչափ քնեք

Քունը շատ էլ է լինում: Որքան էլ տարօրինակ հնչի՝ բայց 8.5 ժամից երկար քնելը նույնքան վնասակար է, որքան 6 ժամից քիչ քնելը: Թե մեկը, թե մյուսը բացասաբար են անդրադառնում մաշկի վրա: Վերականգնման համար մարմնին 7-8 ժամ է պետք: Վաղաժամ կնճիռների առաջացումը կանխելու համար քնեք օրական 8 ժամ, ընդ որում՝ քնել պետք է երեկոյան ժամը 11-ից ոչ ուշ: Եթե դուք պառկում եք քնելու կեսգիշերից հետո, ձեր դեմքին ավելի շուտ կառաջանան կնճիռներ: Ամենաօգտակար քունը երեկոյան ժամը տասից մինչեւ գիշերվա 2-ն է: Ու եթե ձեզ համար դժվար է ժամը 10-ին քնելը, գոնե 11-ին պառկեք քնելու:

Ի դեպ, քնած ժամանակ ձեր դիրքը նույնպես կարեւոր է մաշկի վիճակի համար: Ձգտեք փորի վրա ու կողքի շրջված չքնել, նախընտրելի է մեջքի վրա քնելը։

6. Ավելացրեք հակաօքսիդանտների գործածումը

Պարտադիր ձեր սննդակարգում ներառեք մթերքներ որոնք հարուստ են հակաօքսիդանտներով: Դրանք կօգնեն օրգանիզմից հանել մաշկի համար վնասակար, ազատ ռադիկալները ու կանխել վաղաժամ ծերացումը: Ամենաօգտակարն են համարվում հատապտուղները, ոլոռազգիները, սեւ շոկոլադը, խնձորը, գազարը, կարմիր խաղողը, ընկույզը ու սեւ սալորը։

7. Ազատվեք վնասակար սովորություններից

Ծխելն ու ոգելից խմիչքը, գուցե կօգնեն, որ դուք լիցքաթափվեք ու բարձր տրամադրություն ունենաք, բայց այդ սովորությունները հաստատ չեն երիտասարդացնի ձեզ: Բազմաթիվ հետազոտություններ ապացուցում են, որ ծխելը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Խոսքը նույնիսկ օրգանիզմի ընդհանուր վիճակի մասին չէ: Այլ այն մասին, որ եթե դուք ամեն օր ծխում եք ու ոգելից խմիչք օգտագործում, ձեր դեմքի մաշկն անընդհատ ջրազրկվում է, իսկ դա հանգեցնում է առաձգականության կորստին ու վաղաժամ կնճիռների գոյացմանը: Ոգելից խմիչքի գործածումը, բացի դրանից նաեւ wine face էֆեկտ է առաջացնում (դեմքի կարմրություն ու միմիկայի սպեցիֆիկ փոփոխություն, որը այդքան գունեղ նշում է, որ այդ մարդը դեմ չէ մեկ – երկու բաժակ խմել): Ազատվեք այն սովորություններից որոնք ծերացնում են ձեր մաշկը: Ձեր օրգանիզմը ձեզ շնորհակալություն կասի:

Վաղաժամ ծերացումը կանխելը հեշտ չէ: Որոշ աղջիկներ բախվում են կնճիռների խնդրին դեռ մինչեւ 30 տարեկանը: Դա տեղի է ունենում վնասակար սովորությունների ու սխալ խնամքի պատճառով: Շատ միրգ ու բանջարեղեն կերեք, բավականաչափ ջուր խմեք, խոնավացրեք մաշկը՝ թե ներսից, թե դրսից, լավ քնեք ու մանրուքների համար մի նյարդայնացեք: Այս հասարակ կանոնները կօգնեն, որ ավելի երկար ժամանակ պահպանեք երիտասարդությունը:

Աղբյուրը՝ Kleo

15.02.16 | հասարակություն