Վազգեն Խաչիկյանն ազատ է արձակվել

Խարդախության և առանձնապես խոշոր չափի պետական գումարների յուրացման համար 12 տարվա ազատազրկման դատապարտված՝ սոցապնախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, «Վանաձոր» ՔԿՀ-իցազատ է արձակվել: Այս մասին հեղեկանում ենք Արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժնից: Ըստ ՔԿՀ-ի՝ նա ազատ է արձակվել պատժի լրիվ կրումով:

Հիշեցնենք՝ Վ. Խաչիկյանը կալանքի տակ էր շուրջ 5 տարի: Երևանի Կենտրոն եև Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2014թ. դեկտեմբերի 8-ին Վազգեն Խաչիկյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, նաեւ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտել 12 տարվա ազատազրկման։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ կազմակերպված խմբով 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, պաշտոնական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 267.266.000 ՀՀ դրամ գումար:

 

 

 

 

 

28.09.17 | քաղաքականություն