Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը քարշակով և կիսաքարշակով մեքենաների համար փակ է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ձյան առատ տեղումների պատճառով հոկտեմբերի 31-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է քարշակով և կիսաքարշակով մեքենաների համար։

 

Տրանսպորտային մյուս բոլոր միջոցների համար ճանապարհը բաց է։

 

Ճանապարհի 134-135-րդ հատվածում (Դարիալի կիրճ) երթևեկության ընթացքում կանգառն արգելվում է։

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարության

լրատվական ծառայություն

31.10.17 | քաղաքականություն