Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ստեղծվել է ծրագիր, որը ճանաչում է լուսանկարների վրա պատկերված դեմքերի էմոցիաները

Վերջին շրջանում Microsoft ընկերությունն իր աննախադեպ ակտիվությունն է ցուցադրում մեքենայական ուսումնասիրման ոլորտում: Ապրիլին օգտատերերը զվարճանում էին լուսանկարների վրա պատկերված մարդկանց տարիքի գուշակությամբ: Այժմ Windows-ը առաջարկում է էլ ավելի հետաքրքիր ծրագիր, որը ճանաչում է լուսանկարների վրա պատկերված դեմքերի էմոցիաները:

Ընդամենը անհրաժեշտ է մտնել Microsoft Project Oxford կայքը և ներբեռնել ցանկացած լուսանկար: Լուսանկարը պետք է լինի առնվազն 36 քառ. պիկսել, իսկ չափսը՝ 4 մեգաբայթից ոչ ավել: Ծրագիրը ճշգրիտ տեղեկություններ է հաղորդում լուսանկարների վրա պատկերված մարդու էմոցիաների մասին:

13.11.15 | ժողովածու | աստղերը