Սպանություն և դաստակների անդամահատում Վաղարշապատում. Դեպքի հանգամանքները պարզվում են

Դեկտեմբերի 5-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 1946 թ. ծնված Սլավիկ Մ.-ն և հայտնել, որ Էջմիածին քաղաքի Շրջանային փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնի հետնամասում մարդ է սպանել:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 5-ին, ժամը 9.30-ի սահմաններում, Սլավիկ Մ.-ն, գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով մահացու վնասվածքներ հասցնելով, սպանել է 1952 թ. ծնված Խորեն Սարգսյանին, ապա կացնով անդամահատել է դաստակները:

 

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի հանգամանքները պարզվում են: 

Նշանակվել է ԴԲՓ: 

Սլավիկ Մ.-ն ձերբակալված է: 

 

 

 

 

05.12.17 | քաղաքականություն