Սուրեն Կարայանն ընդունել է Սիրիայի նորանշանակ դեսպանին

 






 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է Սիրիայի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին: Նախարարը շնորհավորել է դեսպանին և հաջողություն մաղթել աշխատանքում:

 

Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը նշել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր սերտ քաղաքական կապեր են հաստատվել Հայաստանի և Սիրիայի միջև, և այժմ անհրաժեշտություն կա ուղղելու ջանքերը հայ-սիրիական տնտեսական կապերի ամրապնդմանը։  

 

Նախարարը դեսպանի հետ քննարկել է համատեղ ներդրումների ներգրավման, առևտրի խթանմանն ուղղված հարցեր։

 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտում հնարավոր համագործակցությանը։ 

 

Նախարար Սուրեն Կարայանն ընդգծել է, որ պատրաստ է  ջանքերն ուղղել և ամեն կերպ օժանդակել հայ-սիրական տնտեսական համագործակցության ներուժի իրացմանը։ 

 

Սուրեն Կարայանը Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմի հետ քննարկել է իր հնարավոր առաջիկա այցը Սիրիա` հայ-սիրիական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստն անցկացնելու նպատակով։

25.09.17 | քաղաքականություն | քաղաքականություն