Սոցիալիստական երիտասարդների միջազգային միության ներկայացուցիչները հանդիպել են ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամներին

 





 

Սոցիալիստական երիտասարդների միջազգային միության (IUSY) անդամ միջազգային երիտասարդական քաղաքական կազմակերպությունների երիտասարդները սեպտեմբերի 30-ին խորհրդարանի նիստերի մեծ դահլիճում հանդիպել են ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամներին:

 

Ողջունելով  երիտասարդներին՝  խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը խոսել է «Դաշնակցության»՝  խորհրդարանում ներկայացված  սոցիալիստական խմբակցության՝ պետականաշինության, խորհրդարանական գործունեության  և արտաքին քաղաքականության բնագավառներում ունեցած դերի մասին:

 

Արմեն Սարգսյանը և խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը, պատասխանելով երիտասարդների առաջադրած հարցերին, անդրադարձել են Արցախի խորհրդարանի կառուցվածքին, կին և տղամարդ պատգամավորների համամասնությանը, խորհրդարանում երիտասարդների ընդգրկվածությանը, այս պահին քննարկվող օրենսդրական նախագծերին, իշխանություն և ընդդիմություն ներկայացնող խմբակցությունների համագործակցությանը:

 

Ամփոփելով հանդիպումը՝ Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայ Հեղափոխական Դաշնակցության և սոցիալիստական երիտասարդների միջազգային միության կապն այսուհետ ավելի կամրանա:

 

 

Արցախի Հանրապետության

 

Ազգային ժողովի մամուլ ծառայություն

 

30.09.17 | քաղաքականություն