Սոցիալական աջակցություն կտրամադրվի ՀՀ սահմանամերձ համայնքների աշակերտներին և ուսանողներին

Սոցիալական աջակցության ստացող՝ ՀՀ սահմանամերձ  համայնքների 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի վարձավճարների և ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցումը կազմակերպելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: 

 

Ըստ հիմնավորման՝ ՀՀ սահմանամերձ համայնքների 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի վարձավճարների փոխհատուցման համար անհրաժեշտ է 26582.6 հազար դրամ, իսկ ուսանողների  ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցումը կազմակերպելու համար՝ 76836.7 հազար դրամ: 

Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի նաև ՀՀ Արմավիրի մարզպետարանին՝ հոկտեմբերի 22-ին Արմավիր համայնքի Սիլիկյան փողոցի N 9 շենքի հրդեհից տուժած թվով 11 ընտանիքների ժամանակավոր կեցությունը կազմակերպելու նպատակով:

Գործադիրի  մեկ այլ որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի նաև   ՀՀ Գեղարքունիքի մարզի Լ.Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը համապատասխան սարքավորումներով և գույքով ապահովելու նպատակով: Նախատեսվում է նաև  համակարգչային սարքավորումներ ձեռք բերել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համար:

 

26.10.17 | քաղաքականություն