Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Սխալներ, որոնք տղաները թույլ են տալիս հարաբերություններում

Տղաների հիմնական սխալները հանգեցնում են նրան, որ աղջիկը սկսում է օտարանալ. 

1 . Նա հաճախ է ակնարկում, որ դու սխալ կենսակերպ ես վարում

Դա կարող է վերաբերել ինչին, ասես` ընկերախմբում պահվածքին, հագուստի ճաշակին կամ քո այլ թուլությունների:  Նա կարող է  քեզ «սիրելով» կոչել  «իր խենթ աղջիկը», եւ սկզբում դու այդ բառերում վիրավորական ոչինչ չես տեսնի: Բայց կանցնի որոշ ժամանակ եւ իրավիճակին կնայես այլ աչքերով: Իսկ հնարավոր է նույնիսկ, որ քեզ խենթ եւ ինչ-որ առումով փչացած զգաս, եւ այդ ամենը միայն նրա համար, որ նրա կենսակերպն ինչ-որ հարցերում չի համընկնում քոնին: 

2. Մշտական վերահսկողություն

Դու ուզում ես ժամանակ անցկացնել բարեկամների կամ ընկերուհիների հետ, իսկ  հեռախոսդ քեզ անընդհատ հիշեցնում է նոր հաղորդագրության մասին: Նա անընդհատ ուշադրություն է պահանջում, եւ այն երեք-չորս ժամվա ընթացքում, որ կանցկացնես այլ մարդկանց հետ, նա կհասցնի քեզ  106 sms հաղորդագրություն ուղարկել: Սա հոգատարություն չէ, ոչ էլ ուշադրության դրսեւորում, այլ պարզ եսասիրություն: 

3. Համեմատություն այլ կանանց հետ

Դու նրանից պարբերաբար այսպիսի բառե՞ր ես լսում. «Դու այնքան տարբեր ես ուրիշներից» կամ «Դու ամենասիրուն աղջիկն ես բոլոր նրանց մեջ, որ եղել են իմ կյանքում»: Փախիր: Այլ կանանց հետ համեմատությունը, թեկուզեւ քո օգտին, այն մասին է խոսում, որ նա ինչ-որ առումով սեքսիստ է: Աղջիկները հոգի ունեցող անհատականություններ են, ոչ թե իրեր, որոնց կարելի է դասակարգել:  

4. Նա քննադատում է հագուստի քո ընտրությունը

Երբ պատրաստվում ես ընկերուհիների հետ հանդպման գնալ եւ ընտրում ես այնպիսի ջինս, որը շահավետորեն ընդգծում է հետույքդ, նա այսպիսի արտահատություն է անում.  «Ո՞ւմ առաջ ես պատրաստվում հետույքդ ցուցադրել»: Սա խանդ է եւ սեփականատիրության դրսեւորում, ինչը, համաձայնեք, տղամարդու համար լավագույն հատկանիշը չէ: 

5. Խանդ առանց պատճառի

Անծանոթ տղան հայացքով ուղեկցել է քեզ, եւ դա վեճի պատճա՞ռ է դարձել. «Ինչո՞ւ է այդպես նայում քեզ», «Ճանաչո՞ւմ ես նրան» կամ «Ձեր միջեւ ինչ-որ բա՞ն է եղել». դու վաղուց սովորե՞լ ես այս հարցերին:  Թույլ մի տուր, որ այդ հարաբերությունները քեզ քաշեն դեպի թակարդ, որից հետո դժվար կլինի դուրս գալը: Չէ որ հետո միայն ավելի վատ կլինի:  

6. Նա քեզ խորհուրդներ է տալիս, թե ինչպես բարելավես կյանքդ 

Ավելի շատ աղցան ուտել, ավելի քիչ ժամանակ անցկացնել համացանցում, ավելի շատ քնել. Մի կողմից դա հոգատարության է նման, բայց իրականում դա մանիպուլյացիայի պարզ միջոց է: Խորհուրդը տեղին է միայն, երբ խնդրում են: 

7. Նա չի դիմանում բաժանմանը

Դու ուզում ես մեկնել մի քանի օրով, իսկ նա պոչիցդ կպած ման է գալիս եւ պատմում է, թե ինչքան կկարոտի քեզ: Միշտ միասին լինելու չափազանցված ցանկությունը վաղ թե ուշ քեզնից կքամի ամբողջ կենսական էներգիադ: Ամեն մարդ անձնական տարածքի կարիք ունի, եւ երբ դրա սահմանները սկսում են ավերվել մեկ այլ մարդու կողմից, դա արդեն չթույլատրված ներխուժման է նման: 

 

 

Աղբյուրը` Ivona

31.03.16 | հասարակություն