Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Սխալներ՝ սիրային հարաբերություններում

Ներկայացնում ենք տասը սխալ, որոնք կանայք թույլ են տալիս տղամարդկանց հետ հարաբերություններում։

1 . Դու զայրանում ես, երբ նա զրուցում է մեկ այլ կնոջ հետ կամ նայում է նրան

Տղամարդիկ սիրում են նայել բոլոր կանանց, եւ եթե նրանց կողքին կանգնած կինը նյարդայնանում է այս հանգամանքից, ուրեմն այդպես նա ցույց է տալիս իր ինքնավստահության պակասը։ Տղամարդուն խանդելուց առաջ փորձիր բարձրացնել քո ինքնագնահատականը։ Հիշիր, որ խանդը ներսից տանջելու է քեզ եւ մշտապես խոչընդոտ է հանդիսանալու հարաբերություններում։

2. Դու սահմանափակում ես նրան

Երբ տղամարդը կամ կինը տխուր է եւ չի ցանկանում խոսել, պետք չէ անտեղի հարցերով տանջել նրան։ Մեզանից շատերը չեն սիրում խոսել իրենց խնդիրների մասին եւ նման դեպքերում պարզապես ցանկանում են առանձնանալ եւ միայնակ մնալ։ Հանգիստ թող նրան, այլապես վիճելու հավանականությունը շատ մեծ է։

 3. Դու արդեն հանգիստ ես

Սխալ է մտածել, որ եթե դուք միասին եք, ուրեմն այդպես էլ շարունակվելու է ամբողջ կյանքի ընթացքում։ Բացիր աչքերդ։ Այս կյանքում ամեն ինչ ծնվում եւ մահանում է, կամ աճում եւ վերափոխվում է մեկ այլ երեւույթի։ Նույն էլ կատարվում է հարաբերությունների դեպքում, քանի որ զգացմունքները կարող են ժամանակի ընթացքում զարգանալ եւ վերածվել մեծ սիրո, կամ մարել ու վերջ դնել ձեր հարաբերություններին։

4. Կինը չունի իր անձնական կյանքը

Չի կարելի դիմացինին ավելի շատ գնահատել ու սիրել, քան սեփական անձին։ Ոչ մեկին հաճելի չէ իր կողքին տեսնել մեկին, ով «շնիկի» նման կանի այն, ինչ նա է ցանկանում։ Եթե դուք ձեզ չեք հարգում, ապա նա հաստատ չի գնահատի։ Հիշիր, առաջին տեղում միշտ պետք է դու լինես։ Առաջին հերթին սիրիր ինքդ քեզ, եւ միայն այդ պարագայում տղամարդը կզգա քո արժեքն ու կսիրի քեզ։

5. Կինը պասիվ ու ագրեսիվ է

Տղամարդիկ ատում են, երբ հարցնում են իրենց կանանց, թե ինչ է պատահել, եւ նրանք պատասխանում են «ոչինչ»՝ շարունակելով դժգոհել ու տխրել։ Տղամարդիկ պատրաստ չեն երկար հանդուրժել այս վիճակը, քանի որ նրանք չեն կարող գուշակել կնոջ ակնկալիքներն ու մտքերը։ Հետեւաբար, վաղ թե ուշ նրանք անպայման կձանձրանան այս հարաբերություններից։

6. Դու մշտապես դժգոհում ես

Իդեալական մարդիկ չեն լինում. դուք նույնպես։ Մշտապես հիշեցումներն այն մասին, որ նա այս կամ այն հարցում թերացել կամ սխալվել է, միայն բացասական ազդեցություն են ունենալու ձեր հարաբերությունների հետագա ընթացքի վրա։ Նույնը կարելի է ասել այլ կերպ, օրինակ՝ «Ես սիրում եմ, որ դու…»։

7. Դու ըստ արժանվույն չես գնահատում քո ընտրյալին

Բավական է ուշադրություն դարձնես նրա թերություններին ու սխալներին։ Կենտրոնացիր նրա առավելությունների եւ ճիշտ քայլերի վրա։ Գնահատիր նրան, հաճոյախոսություններ արա եւ աջակցիր ամեն հարցում։

8. Բավական է տատիկի նման փնթփնթաս

Սա կարող է ձեր բաժանման պատճառը դառնալ։ Տղամարդիկ իրենց կողքին ցանկանում են տեսնել ուրախ, դրական մեկին, ոչ՝ կնոջ, որը օրական 24 ժամ փնթփնթում է։ Ոչ մեկը չի ցանկանում շփվել բացասական մարդկանց հետ։ Իսկ այն կանայք, ովքեր իրենց նվնվոցն արդարացնում են տղամարդու թերություններով, ընդհանրապես կործանում են իրենց հարաբերությունները։

9. Դու փորձում ես փոխել նրան

Շատ աղջիկներ հարաբերությունները սկսելիս նկատում են տղամարդու սխալները եւ փորձում փոխել նրան։ Սա արմատական սխալ է, որը ուղիղ ճանապարհ է դեպի բաժանում։ Եթե սիրել ու ընտրել ես, ուրեմն ընդունիր նաեւ նրա թերությունները։

10. Դու բավարար չափով չես սիրում նրան

Ամեն մարդ յուրովի է ընկալում սերը։ Սովորաբար կանայք իրենց ընտրյալին սիրում են այնպես, ինչպես կցանկանային սիրված լինել։ Բայց միգուցե դա դուր չի գալիս նրան։ Հարկավոր է ուշադրություն դարձնել, թե ինչպես է նա արձագանքում ձեր քայլերին, ինչպես է գնահատում կամ արժեւորում դրանք։ Կան տղամարդիկ, ում դուր են գալիս համբույրները, մյուսներին՝ համեղ ընթրիքը կամ կրքոտ մերսումը, սեքսը։ Եվ կան տղամարդիկ, որոնք պարզապես ակնկալում են քո աջակցությունը։

 Փորձիր հասկանալ, թե ինչ է նրան հարկավոր երջանիկ լինելու համար։

 

Աղբյուրը՝ bigmir.net

 

 

08.09.15 | հասարակություն | մոդա