Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Սիրո ձեր բանաձեւը. տղամարդու եւ կնոջ համատեղելիությունը

Կարծիք կա, որ երջանիկ միության համար կինը եւ տղամարդը ամեն ինչում պիտի նման լինեն։ Իրականում ո՞րն է զուգընկերների համատեղելիության բանաձեւը։

Ըստ տարիքի

Տարիքների մեծ տարբերությունը հաճախ խնդիրներ է ստեղծում։ Ավելի հասուն զուգընկերը հաճախ առաջնորդ է դառնում հարաբերություններում եւ լավ է, եթե ավելի երիտասարդին հարմար է նրա ենթարկվող վիճակը։ Սակայն նա գուցե հոգնի «երկրորդ ջութակի դեր խաղալուց» եւ բախումներ ու հակամարտություններ առաջանան։

Եվս մեկ դժվարություն կա, որը ստիպված ենք լինում հաղթահարել՝ շրջապատի վերաբերմունքը «անհավասար միությանը»։ Իհարկե, սիրահարներն ասում են, որ իրենք ցանկացած նախապաշարումից ավելի ուժեղ են, բայց հազիվ թե հնարավոր լինի լրիվ անտեսել դրանք։ Ավելի դժվար է կեսի ծնողների, ընկերների հետ հարաբերություններ հարթելը։ Հոգեբաների կարծիքով ցանկալի է, որպեսզի տարբերությունը չգերազանցի յոթ տարին։ Շատերը կարծում են, որ ներդաշնակ են այն հարաբերությունները, որոնցում տղամարդը տարիքով մեծ է կնոջից. տղամարդու համար կարեւոր է իրեն ավելի հասուն զգալը։

Կողմնորոշումները

Տարիքային տարբերությունները ժամանակի հետ կհարթվեն, իսկ դաստիարակության տարբերությունները զուգընկերները «կրում են իրենց հետ» ամբողջ կյանքում։ Երաժշտությունը, ֆիլմերը, գրքերը, մարդուն շրջապատող առարկաները ազդում են նրա աշխարհընկալման վրա։ Ավելի մեծ արգելք է դառնում հավատի, ավանդույթների, քաղաքական հայացքների տարբերություները։

Այս իրավիճակից ելք գտնել հաջողվում է նրանց, ովքեր համաձայն են ընդունել սիրած մարդու հայացքներն ու համոզմունքները եւ նրա հետ միասին սեփական աշխարհը ստեղծել, նոր արժեքներ եւ նպատակներ փնտրել ։ Դա իհարկե հեշտ չի լինում։

Բնավորությունը

«Փազլի» եւս մի բարդ հատված, որը կոչվում է  «համատեղելիություն»։ Սակայն դա էլ լիովին հնարավոր է հաղթահարել, եթե իրար ընդառաջ գնալու ցանկություն կա։ Դու հավանաբար նկատել ես, որ զույգում շփվող էքստրավերտը կարող է հրաշալի լրացնել մռայլ տնկյացին, իսկ մյուսում ճիշտ նույն «տվյալներով» մարդիկ ձգտում են իրար առանձնահատկություններին։ Շատ կարեւոր է ուրիշին իր բոլոր թերություններով  ընդունելու կարողությունը։ Բացի այդ, կարեւոր է «դեռեւս ափին» պայմանավորվել այն մասին, թե ինչն է ընդունելի եւ ինչը անընդունելի մեզանից յուրաքանչյուրի համար։

Մեզանից յուրաքանչյուրը կարող է տարօրինակություններ եւ խենթություններ ունենալ, սակայն բնավորության մի քանի գիծ կա, որը թույլ կտա, չնայած ամեն ինչին, հիմք ստեղծել ներդաշնակ հարաբերությունների համար։ 

1․ Փոխզիջման գնալու կարողությունը

2․ Սիրելի մարդուն երջանկացնելու մեծ ցանկությունը

3․ Առատաձեռնությունը

Եվ հենց այս գծերն է մարդկանց մեծամասնությունը թվարկում՝ նկարագրելով իր կեսի իդեալական կերպարը

Աղբյուրը՝  Liza.ua

12.11.15 | հասարակություն