Սիրիայի շուրջ բանակցությունների յոթերորդ փուլի բոլոր մասնակիցները ժամանել են Աստանա

 

Սիրիայի շուրջ բանակցությունների յոթերորդ փուլի բոլոր մասնակիցները ժամանել են Ղազախստանի մայրաքաղաք՝ Աստանա: Interfax-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Ղազախստանի արտգործնախարարության մամլո ծառայությունը: 

 

Վերոնշյալ գերատեսչության կողմից տարածված հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ Սիրիայի շուրջ բանակցությունների յոթերորդ փուլն Աստանայում կկայանա հոկտեմբերի 30-31-ը: 

 

«Այսօր կայանալու են երկկողմ և բազմակողմ հանդիպումներ օրակարգում ընդգրկված հարցերը քննարկելու համար: Հադիպումները կընթանան ԶԼՄ-ների համար փակ ռեժիմում»,- նշվում է հաղորդագրության մեջ:     

 

30.10.17 | քաղաքականություն