Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Սիլվեսթեր Ստալոնեն այսօր դարձավ 69 տարեկան

1946 թ. հուլիսի 6-ին Նյու Յորքում է ծնվել  ամերիկյան դերասան, ռեժիսոր և սցենարիստ Սիլվեսթեր Ստալոնեն:

Առավելապես հայտնի է «Ռեմբո» և «Ռոկկի» ֆիլմաշարերից։

«Ռոկկի» ֆիլմի համար «Օսկար»ի է ներկայացվել լավագույն դերասան և Լավագույն սցենար անվանակարգերում, իսկ ֆիլմը ներկայացվել է Օսկարի 10 անվակարգերում և ստացել Օսկար Լավագույն ֆիլմ, Օսկար լավագույն ռեժիսորի համար և Օսկար լավագույն մոնտաժի համար անվանակարգում, նաև Ամերիկյան կինոակադեմիայի կողմից 2008 թվականին հրապարակվածԱմերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում 2-րդն է որպես սպորտային ֆիլմ։

Կինոյում առաջին դերը 1970 թվականին նկարահանված «Երեկույթ Կիտտի ու Ստադի մոտ» պոռնոֆիլմում էր, (որի անվանումը ի դեպ «Ռոկկի» ֆիլմի հաջողությունից հետո 1976 թվականին վերանվանվեց «Իտալացի ձիուկը»), դրան հաջորդած մյուս ֆիլմերում նա նույնպես նկարահանվում էր նմանատիպ դերերով։ Առաջին անգամ 1974 թվականին նկարահանված «Լորդերը Ֆլետբուշից» ֆիլմում նրա խաղացած հերոսը խոսքեր ուներ։ Իսկ առաջին մեծ դերը, որը և մեծ հաջողություն ու լայն ճանաչում բերեց Ստալոնեին, «Ռոկկի» ֆիլմն էր, որի սցենարի հեղինակը հենց ինքն էր և նա այն վաճառեց կինոընկերությանը պայմանով որ ինքը հանդես գա գլխավոր դերում։

Երեք անգամ ամուսնացած է եղել։ 1974 թվականի ամուսնացել է ամերիկացի դերասանուհի Սաշա Զակի հետ, նրանից ունի 2 որդի։ 1985 թվականին ամուսնացել է դանիացի մոդել և դերասանուհի Բրիջիտ Նիլսենի հետ և նույնպես ամուսնալուծվել է։ 1997 թվականին ամուսնացել է ամերիկյան մոդել Ջենիֆեր Ֆլավինի հետ, ումից ունի 3 աղջիկ՝ Սոֆիա (ծն. 1997 թ.), Սիստին (ծն. 1999 թ.) և Սկարլետ (ծն. 2002 թ.)։ Նրա կրտսեր եղբայրը Ֆրենկ Ստալոնեն (անգլերեն Frank Stallone) մասնագիտությամբ դերասան և երգիչ է։

06.07.15 | ժողովածու | աստղերը