Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Սեքս-տուրիզմի տաս ամենատարածված ուղղությունները

Շատերն են ցանկանում մեկնել ուրիշ երկրներ՝ աշխարհը տեսնելու, միջավայրը և եղանակային պայմանները փոխելու, ինչպես նաև տեսարժան վայրեր դիտելու նպատակով: Երբեմն տղամարդիկ մեկնում են արտերկիր՝ իրենց սեքսուալ պահանջները բավարարելու համար: Հարկավոր է հաշվի առնել, որ երկրների մեծամասնությունում մարմնավաճառությունը ինչպես և առաջ ապօրինի է և կապ ունի հանցագործության և ստվերային բիզնեսի հետ: Բացի այդ, սեքս-տուրիզմը հանգեցնում է երեխաների սեքսուալ շահագործման, վաճառքի և նույնիսկ սեքս ստրկության հետ:

Թայլանդ

Սեքս-տուրիզմի մեքքա: Մարմնավաճառությունն այստեղ ամեն քայլափոխին է: Մասնագետների գնահատմամբ, մարմնավաճառների թիվը Թայլանդում տատանվում է 3 միլիոնի սահմաններում:

Նիդերլանդներ, Ամստերդամ

Սեքս-տուրիզմի ոլորտում չկա ավելի հայտնի վայր, քան Ամստերդամը: Այդ բիզնեսն այստեղ օրինական է և լավ համակարգվում է պետության հետ, ինչը նպաստում է այդ բիզնեսի համեմատաբար անվտանգ լինելուն: Ամստերդամի կարմիր լապտերների թաղամասը լի է հասարակաց տներով և ամենատարբեր սեքս շոուներով:

Մեքսիկա, Թիհուանա

Գաղտնիք չէ, որ Թիհուանայում կարելի է իրագործել ցանկացած սեքսուալ ֆանտազիաներ: Այստեղ համարյա թե ամենուրեք կարելի է սեքս գտնել. հասարակաց տանը, փողոցային մարմնավաճառի հետ, գիշերային ակումբում, ամենուրեք, ուր կցանկանաք: Այս վայրի թերությունն է համարվում՝ թալանված լինելու մեծ հավանականությունը:

Ճապոնիա

Ճապոնիան ինքնատիպ մշակույթի երկիր է և այստեղ սեքսի և մարմնավաճառության մասին պատկերացումը մի քիչ տարբերվում է եվրոպականից: Մարմնավաճառությունն այստեղ չի հանդիսանում որպես մեզադրանքի արժանի գործունեություն և ճապոնական պոռնոբիզնեսի աստղերը թոշակի անցնելուց հետո լիովին կարող են զբաղվել քաղաքականությամբ և բարեգործությամբ: Լավ ուսում ստացած գեյշաները սեքս տուրիստներին կպարգևեն անմոռանալի տպավորություններ:

Քենիա

Աֆրիկայում սեքս-տուրիզմը սկսվում և ավարտվում է Քենիայում: Այստեղ կան մեծ թվով մարմնավաճառներ, որոնք նաև անհավանականորեն էժան են, սակայն հարկավոր է հաշվի առնել ՄԻԱՎ-ով վարակվածների բարձր ցուցանիշը:

Հնդկաստան, Սոնագաչի

Սոնագաչին՝ Հնդկաստանի կարմիր լապտերների քաղաքն ունի 130000 մարմնավաճառներով լի հասարակաց տների մի ամբողջ փողոցներ: Որպեսզի աղջիկները (հաճախ՝ անչափահասները) թվան չափահաս, օգտագործվում են տարբեր քիմիական միջոցներ: Մարմնավաճառների թվում կա ՄԻԱՎ-ով վարակվածների մեծ ցուցանիշ:

Կոստա Ռիկա

Կոստա Ռիկան հարուստ է միանգամից ամենինչով. երկու օվկիանոսներով՝ Խաղաղ և Աթլանտյան, էկզոտիկ լողափներով, արգելանոցներով, հրաբուխներով և սարերով: Այն նաև հանդիսանում է որպես սեքս-տուրիզմի համար խոշոր տուրիստական ուղղություններից մեկը:

Իսրայել, Թել Ավիվ

Թել Ավիվը ոչ միայն աշխարհի ամենաոճային քաղաքներից է, այն նաև պատկանում է այն քաղաքների թվին, որտեղ կան մեծ քանակությամբ հասարակաց տներ: Թել Ավիվն անվանում են աշխարհի հասարակաց տների մայրաքաղաք: Հայտնի է, որ Թել Ավիվում գործում են ավելի քան 250 հասարակաց տներ և տարեկան մոտ մեկ միլիոն տուրիստներ այցելում են այդ հասարակաց տները: Մարմնավաճառությունն այստեղ օրինական է:

Ինդոնեզիա

Ինդոնեզիայում մարմնավաճառությունն ապօրինի է, սակայն հասարակաց տների և մարմնավաճառների մեծ մասը հիանալիորեն գոյատևում և գործում են այդ պայմաններում: Խնդիրը նրանում է, որ մարմնավաճառների զգալի մասը անչափահասներ են, հատկապես՝ Բալի կղզու վրա:

Գերմանիա

Գերմանիայում մարմնավաճառությունն օրինական է: Գերմանացիները ոչ մի օրինախախտություն չեն տեսնում սեքսի կոմերցիոն օգտագործման մեջ: Գերմանիայում կան 100000-ից ավել մարմնավաճառներ: Գերմանիայում հասարակաց տների օրինականացումը լավ օրինակ է ծառայում այդ բիզնեսը օրինական դաշտ բերելու համար:

Աղբյուրը՝ sexart.me

26.07.15 | հասարակություն | Աստղագուշակ աստղերը