Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Սեքսուալ Քիմ Քարդաշյանը՝ Rolling Stone-ի շապիկին

Քիմ Քարդաշյանն առաջին անգամ հայտնվել է Rolling Stone պարբերականի շապիկին։

34-ամյա հայուհին, որն արդեն զարդարել է Vogue, Cosmopolitan, Glamour, Elle, Esquire, Playboy եւ Paper ամսագրերը, Rolling Stone-ի հուլիսյան համարում ներկայացել է կին նավաստու կերպարով։

Բացի ֆոտոշարքից, Քիմը պատմել է միջռասայական հարաբերությունների, իր սեքս-հոլովակի, Քեյթլին Ջեների եւ Ռոբ Քարդաշյանի մասին։ Նա նաեւ խոսել է, որ շատ հաճախ նրան ծաղրում են իր ցածր ինտելեկտի համար.

«Կարծում եմ՝ իրականում ավելի խելացի եմ, քան պատկերացնում են։ Ինչ վերաբերում է միջռասայական հարաբերություններին, ապա հայրս ինձ միշտ ասում էր, որ ես շփվելու եմ տարբեր ռասաների մարդկանց հետ, որոնք ինձ մատով են ցույց տալու, բայց դրան պետք է հանգիստ վերաբերել»։

Քիմը՝ Մայքլ Ջեքսոնի զարմիկ Տիտո Ջոյի հետ

Իսկ սեքս-հոլովակի մասին հեռուստաաստղը նշել է.

«Ես եւ Փերիս Հիլթոնը միաժամանակ ենք թողարկել մեր սեքս-հոլովակները։ Այդ շրջանում մենք այլեւս մտերիմ չէինք, այլապես նրա վիդեոն դիտելուց հետո մի քանի խորհուրդ կտայի նրան»։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

 

02.07.15 | հասարակություն | մոդա