Սեքսուալ հրշեջների 2017-ի կրակոտ օրացույցը

Որտեղ ծուխ, այնտեղ կրակ, որտեղ կրակ, այնտեղ շատ հրշեջներ եւ իսկական թեժություն։

Սեքսուալ հրշեջների 1993-ից թողարկվող օրացույցի մյուս տարվա համարի նկարահանումներն արդեն սկսվել են։ Եվ ինչպես նախկինում, այս անգամ նույնպես ամեն ինչ կրքոտ եւ կրակոտ է լինելու։

14 մկանուտ հրշեջների ֆոտոշարքը դեռ չհրապարակված արդեն հասցրել է արժանանալ համաշխարհային շատ պարբերականների ուշադրությանը։ Եվ հավանաբար թողարկվելուց հետո շատերի, հատկապես կանանց եւ աղջիկների մոտ ցանկություն կառաջանա գնել եւ ամեն օր այրվել այս կրակոտ տղամարդկանց կրքից եւ հիանալ նրանց հմայքով։

Ինչպես կարել է դիմանալ սեքսուալ հրշեջների եւ նուրբ շնիկների գայթակղությանը:

Նշենք, որ ամսագիրը վաճառվելու է 17 դոլարով եւ արդեն 23 տարի է ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է երեխաների հիմանդրամին։

Մի՞թե այսքանից հետո հնարավոր է չգնել այս ամսագիրը։

 

Աղբյուրը՝  Daily mail

Պատրաստեց՝ Յանա

19.04.16 | հասարակություն