Սեքսն արվեստ է. այս զույգի լուսանկարները գրեթե միշտ հեռացվում են Instagram-ից

Համարձակների ճանապարհը միշտ էլ փշոտ է լինում։

Սեքսն արվեստ է եւ այն պետք է տոնել, ոչ թե արգելել։ Ահա այս կարծիքն ունեն Միչ Գոբելն ու Սելլի Մուսթանգը, որոնց լուսանկարները շատ հաճախ հեռացվում են Instagram-ից։ Երկու օր առաջ Սելլիին կրկին հիասթափություն էր սպասվում, քանի որ Instagram-ի օգտատերերի բողոքների հետեւանքով հեռացվել է նրա այն լուսանկարը, որում աղջիկը գրեթե մերկ է եւ ձեռքերը կապված ծնկի է իջել։

Զույգը իրենց սեռական կյանքի գեղեցիկ եւ ինտիմ լուսանկարներով կիսվում են Instagram-ում հետեւող 180000 օգտատերերի շրջանում, որոնցից շատերը կարծում են, որ դրանք բացահայտ սեռական բնույթի են եւ նրանց բողոքների հետեւանքով լուսանկարները ջնջվում են։

«Ախ՜, Instagram-ը կրկին հեռացրեց իմ լուսանկարը։ Աշխարհ, սեքսը երեւույթ է, որը պետք է տոնել, ոչ թե արգելել։ Մենք միշտ խոսում ենք, թե որքան կարեւոր են կյանքում սնունդն ու զգացմունքները, բայց երբեք չենք բարձրաձայնում սեքսի էական նշանակության մասին»,- ասել է Մուսթանգը:

Զարմանալի է, ինչպես կարելի է չհիանալ այս զույգի ստեղծագործ մտքով եւ դրա շնորհիվ ստացված անկրկնելի լուսանկարներով։

 

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Daily mail

18.02.16 | հասարակություն