Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Սեքսից հրաժարվելու հինգ պատճառ

Գաղտնիք չէ, որ սեքսը հաճույք է պատճառում, էներգիա եւ բարձր տրամադրություն փոխանցում մարդուն։ Սակայն լինում են իրավիճակներ, երբ պետք է հրաժարվել սիրով զբաղվելու մտքից։ Ներկայացնենք, թե որոնք են դրանք։

Պատճառ 1

Սեքսով մի զբաղվեք առանց հակաբեղմնավորիչ միջոցներ ընդունելու՝ իհարկե, եթե լուրջ մտադրություններ չունեք եւ չեք ցանկանում երեխա ունենալ։ Եթե զուգընկերոջը չեք ճանաչում, ուրեմն պետք չէ վստահել նրա խոսքին, որ նա առողջ է։ Շատ տղամարդիկ անգամ տեղյակ չեն, որ վարակակիր են։ Ուստի, զբաղվեք առողջ սեքսով։

Պատճառ 2

Խորհուրդ չի տրվում սիրով զբաղվել մեկի հետ, ում ընդամենը մի քանի ժամ եք ճանաչում։ Ըստ վիճակագրական տվյալների՝ տղամարդիկ երկար եւ լուրջ հարաբերություններ չեն կառուցում թեթեւամիտ կանանց հետ։ Ձեր ծանոթությունը առավոտյան ավարտվելու է։

Պատճառ 3

Հրաժարվեք սեքսով զբաղվել ամսեկանների ժամանակ։ Նախ դա էսթետիկ չէ, եւ երկրորդ՝ այդ օրերին կնոջ օրգանիզմը շատ թույլ ու անպաշտպան է, եւ ցանկացած վարակ կարող է հայտնվել սեռական օրգաններում եւ հիվանդությունների պատճառ դառնալ։ Սակայն եթե  այս շրջանում սիրով զբաղվելու ցանկությունը շատ մեծ է, ուրեմն սեքսից առաջ եւ հետո զուգընկերները պետք է լոգանք ընդունեն։

Պատճառ 4

Սեքսով մի զբաղվեք, եթե չեք ցանկանում։ Պետք չէ ստիպել ձեզ եւ սեռական հարաբերություններ ունենալ մեկի հետ, ում հանդեպ ոչինչ չեք զգում։ Խորհուրդ չի տրվում սիրով զբաղվել անծանոթ մեկի հետ, ուղղակի այն պատճառով, որ վաղուց չեք զգացել այդ հաճույքը։ Դա ոչ մի երջանկություն չի պատճառի ձեզ։ Պետք է մշտական զուգընկեր ունենալ։

Պատճառ 5

Սեռական հարաբերություններ մի ունեցեք տղամարդու հետ, որը վիրավորել կամ նվաստացրել է ձեզ։ Այս դեպքում նույնպես դուք հաճույք չեք ստանա։ Նրա հետ անկողին մտնելուց առաջ ստիպեք, որ ներողություն խնդրի ձեզանից։

 

Աղբյուրը՝ Creu

 

03.08.15 | հասարակություն