«Սեւ օրվա համար» պահած փողի ուժը

Նշաններ դրամապանակի վերաբերյալ

Եթե դուք որոշել եք փող հավաքել, դրանք կուտակիչի մեջ գցելուց առաջ, ջանացեք մտովի պատկերացնել, թե ինչի վրա եք ծախսելու: Այդպես անհրաժեշտ գումարն ավելի արագ կկուտակվի:

Ֆինանսական հաջողություն կարող է բերել ձեր ծննդյան թվով մետաղադրամը կամ թղթադրամը: Եթե գտնեք նման բան եւ տանը պահեք, հարստություն կգրավեք դեպի ձեզ: Դրամապանակում պետք է միայն փողի հետ կապված իրեր եւ առարկաներ լինեն` չեքեր, պլաստիկ քարտեր, թղթադրամներ, մետաղադրամներ: Մտերիմ եւ հարազատ մարդկանց լուսանկարներն այնտեղ պահելը մեծ սխալ է, որովհետեւ այդպիսով դուք կանգնեցնում եք դրամական հոսքը եւ ձեզ շռայլության եք տրամադրում:

«Սեւ օրվա համար» փող կուտակել խորհուրդ չի տրվում, որովհետեւ այդպիսով դուք ձեզ աղքատության եք տրամադրում: Կարելի է փողը պահել կամ խնայել, բայց չթողնել մինչեւ մութ ժամանակներ: Նման գործողություններով հնարավոր է միայն իրենից քշել նյութական բարեկեցությունը: Տվյալ դեպքում գործում է ձգողության օրենքը: Եթե դուք մշտապես մտածեք «սեւ օրվա մասին», այն անպայման կգա: Կարիքը հետեւողականորեն կներխուժի ձեր կյանք: Ամենից լավ է փող հավաքել որեւէ հաճելի բանի համար: Դա կարող է լինել երեխայի սնունդ, հարսանիք կամ էլ ծովային հանգիստ:

Այն փողից, որը դուք պատահաբար եք ստացել, օրինակ` գտել եք, ջանացեք հնարավորինս արագ ազատվել: Գոյություն ունի սնահավատություն, որ դա ձեզ երջանկություն չի բերի: Իսկ եթե որոշել եք ձեր միջոցները ծախսել աղքատներին օգնելու վրա, այդպիսով միայն կմեծացնեք ձեր նյութական բարեկեցությունը:
«Կախարդական գումար»

Տվյալ ծեսը հոգեհարազատ կլինի բառացիորեն յուրաքանչյուրին. բոլորովին կարեւոր չէ, թե կյանքում դուք ինչ նշանակություն եք տալիս փողին: Ծեսն անցկացնելուց առաջ կենտրոնացեք եւ ամբողջ սրտով ստուգեք արդյունքը: Դրանից կախված կլինի ծեսի ելքը: Դա լիովին հարմար է ինչպես խնայող մարդկանց, այնպես էլ վատնողներին:
Վերցրեք ուղիղ 27 դրամական միավոր: Դրանք կարող են լինել տարբեր արժեքի մետաղադրամներ կամ թղթադրամներ: Թե դա ինչ գումար կլինի, խոշոր հաշվով կարեւոր չէ:

Ձեր բնակարանում գաղտնի անկյուն գտեք եւ այնտեղ գաղտնարան կառուցեք, որտեղ կպահվի գումարը: Դուք կարող եք փողը դնել գուլպայի մեջ եւ դնել պահարանում, կամ թաքցնել դարակների արանքում գտնվող ճեղքում: Ինքներդ ընտրեք համապատասխան տեղը. փողը թաքցրեք գրքի մեջ, ներքնակի տակ կամ ծաղկամանի մեջ:

Երբ կորոշեք, թե որտեղ եք դնում փողը, վերցրեք մի մետաղադրամ կամ թղթադրամ եւ բարձրաձայն ասեք. «Փողը թող հաջողություն բերի: Փողը դնում եմ եւ երջանիկ ապրում եմ»: Փողը հնարավորինս հեռու տարեք: Հաջորդ օրը փողին եւս մի թղթադրամ ավելացրեք կամ մետաղադրամ եւ արտասանեք նույն բառերը: Այդպես է պետք անել 27 օրվա ընթացքում: Ոչ մի օր չի կարելի բաց թողնել, ջանացեք խստորեն հետեւել կանոններին:

«Կախարդական գումարը» ձեզ կօգնի միշտ որոշակի գումար ունենալ: Ծեսը մոգական ուժ ունի, այդ պատճառով ձեր տանը միշտ կիշխի առատությունը եւ ֆինանսական բարեկեցությունը: «Կախարդական գումարի» ուժը կայանում է նրանում, թե ինչ ներքին տրամադրվածությամբ եք իրականացնում ծեսը: Կարեւոր է ուղեղն ազատել ծանր մտքերից եւ թողնել, որ ներդաշնակությունը մուտք գործի ձեր ներքին աշխարհ:

Ծեսի շնորհիվ ձեր կյանքից ընդմիշտ կվերանան փողի պակասի հետ կապված իրավիճակները: Այն պահերը, երբ շտապ փող է անհրաժեշտ ինչ-որ ծախսի համար, այլեւս երբեք չեն հայտնվի ձեր կյանքում, դրանց փոխարեն կգա հարստություն եւ ուրախություն: Հաջողություն ենք մաղթում:

Աղբյուրը` Otvetnavse.com

23.09.16 | հասարակություն | ֆուտբոլ