Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Սեւ հաղարջի մուրաբա

Սեւ հաղարջի մուրաբա պատրաստելը բավականին հեշտ է ու պարզ եւ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու դասական տարբերակ։

Հաղարջի մուրաբայի պատրաստման դասական տարբերակ — 1

1կգ․ հաղարջի համար հարկավոր է 1կգ․ շաքարավազ եւ 500մլ․ ջուր։

Առաջին հերթին հարկավոր է հեռացնել հաղարջի ճյուղերը, լվանալ եւ չորացնել։ Ինչպես միշտ, պետք է օշարակ պատրաստել․ շաքարավազը լցնել ջրի մեջ, եռացնել, իսկ հետո զտել ստացված խառնուրդը։ Այնուհետեւ անհրաժեշտ է այն լցնել էմալապատ կաթսայի մեջ եւ ավելացնել հաղարջը։ Կաթսան պետք է դնել կրակի վրա եւ եփել, առաջացած փրփուրը հարկավոր է հեռացնել։ 10 րոպե անց մուրաբան պատրաստ է։ Կարելի է արդեն լցնել ապակե տարաների մեջ, պահածոյացնել, գլխիվայր շրջել ու պահել չոր եւ զով տեղում։

Հաղարջի մուրաբայի պատրաստման դասական տարբերակ — 2

Այս բաղադրատոմսի դեպքում նույնպես 1կգ․ հաղարջի համար հարկավոր է 1-1․5 կգ․ շաքարավազ եւ կրկին պետք է հեռացնել հաղարջի ճյուղերը, լվանալ եւ չորացնել: Անհրաժեշտ է հաղարջը մանրացնել փայտե հավանգի միջոցով եւ մի լավ խառնել։ Ստացված զանգվածը պետք է թողնել մոտ 5-10 րոպե եւ լցնել ապակե բանկաների մեջ։ Վրայից հարկավոր է լցնել շաքարավազը եւ ամուր փակել տարան։ Բանկաները պետք է տեղափոխել նկուղ եւ թողնել 3 աստիճան ջերմաստիճանի պայմաններում։ Մուրաբան կարելի է պահել մոտ մեկ տարի․ այս ժամանակահատվածում այն կպահպանի բոլոր օգտակար հատկանիշները։

Աղբյուրը՝ Povarenok.ru

14.07.15 | հասարակություն