Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Սերը թմրանյո՞ւթ է

«Սերն արբեցնում է» կամ «սերը թմրանյութ է» ֆրազները հաստատ ծանոթ են ձեզ: Ձեզ ենք ներկայացնում գիտնականների հետազոտության հետաքրքիր արդյունքները, որոնք հայտնաբերել են, որ ռոմանտիկ հարաբերություններն իրականում հակազդեցություն են առաջացնում եւ մշակվում են մեր ուղեղի նույն կենտրոնի կողմից, ինչ տարբեր թմրանյութերի ազդեցությունը:  

Այդ կենտրոնն իր հերթին հուզական պատասխան է առաջացնում գորշ նյութի այն հատվածում, որը սովորաբար կապված է մոտիվացիայի եւ պարգեւի հետ: Այլ խոսքով, մեր ուղեղն ընտրում է զույգին եւ այնքան ուժեղ մոտիվացիա է ապրում, որ մենք երբեմն բացարձակապես անիրական արարքներ ենք թույլ տալիս, որոնց  չէինք դիմի սովորական իրավիճակում: 

Պարգեւն այն է, որ մեր սիրո առարկան իրեն լավ է զգում եւ հանուն դրա իրոք արժեր ջանքեր գործադրել: 

Նյու Յորքում գտնվող Ալբերտ Էյնշտեյնի բժշկական քոլեջի նյարդաբան Լյուսի Բրաունը նշում է.   «Սիրահարված մարդը կարող է լիովին երջանիկ լինել, սակայն երջանկության զգացումը բավականին հաճախ ուղեկցվում է անհանգստության զգացմամբ»:

Լյուսի Բրաունի խոսքով, հաճույքների ուղեղային կենտրոնը ծայրաստիճան կարեւոր է մեր գոյատեւման համար, հենց դա է նպաստում սեքսով զբաղվելու ցանկության առաջացմանը: 

Նյու Յորքի Պետական համալսարանի հոգեբան Արթուր Արոնն իր հերթին հետեւյալն է ասել.  «Սերը եւ կիրքն ակտիվացնում են գլխուղեղի նույն հատվածը, ինչ թմրանյութերը»:

Նա հետազոտել է 10  սիրահարված կնոջ եւ յոթ սիրահարված տղամարդու գլխուղեղի մագնիսառեզոնանսային պատկերները, որոնց հարաբերությունների ժամկետը տատանվում էր  1 ամսից մինչեւ երկու տարվա ընթացքում: Հետազոտության մասնակիցներին նրանց սիրելիների եւ նրանց նման մարդկանց լուսանկարներ են ցույց տվել: 

Հետազոտությունները ցույց են տվել, որ ռոմանտիկական սերն ամենաուժեղ հույզերից մեկն է, որին ընդունակ է մարդը: Հայտնաբերվել է նաեւ, որ կախված ժամանակից, որը զույգերը միասին են անցկացրել, փոխվում է նաեւ հույզերի ինտենսիվությունը: Հետազոտողները նաեւ հայտնաբերել են, որ սիրելի մարդու լուսանկարների դիտման ընթացքում ակտիվացել են ուղեղի նույն կենտրոնները, ինչ իրական հանդիպման ընթացքում: 

Միաժամանակ, երկարատեւ հարաբերությունները կապվածության եւ համակրանքի հետ կապված կենտրոններում առանձնահատուկ ակտիվություն են ցույց տվել: 

«Մարդկանց մեծամասնությանը հատուկ է կրքոտ սիրահարության դանդաղ նվազումը եւ կապվածության աճը», հայտնել է դոկտոր Արոնը: Այդ կապվածությունը զուգընկերներին թույլ է տալիս միասին մնալ երկար ժամանակ երեխաների համատեղ դաստիարակության համար: Միաժամանակ կրքի անկումը նշանակում է, որ նվազել է  անհանգստությունը եւ վախը, թե զուգընկերը կքլի ձեզ:  

Աղբյուրը` Creu

26.04.16 | հասարակություն | մոդա