Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Սեռերի պատերազմ. Տղամարդիկ, որոնցից պետք է փախչել

Կոլեկցիոները

Նա շատ պերճախոս է, կարողանում է հետեւել իրեն, նրա հմայքի աստիճանը շատ բարձր է եւ շատ կանայք է ունեցել…  Մենք հաճախ սիրահարվում ենք այդ մաշված դոնժուաններին եւ հույս ենք փայփայում նրանց կյանքում զբաղեցնել Դոննա Աննայի տեղը. չէ որ, որքան էլ դավաճան լինի, նա վաղ թե ուշ կցանկանա կանգ առնել: Հետո էլ հավաքածուի սիրահարները հրաշալի գլուխ են հանում կանանց հոգեբանությունից եւ ի վիճակի են պայքարել բոլոր ճակատներում. խաղալ խղճահարության եւ վախերի վրա, մայրական բնազդի, կանացի դասական ինքնազոհաբերման: Բայց: Մարդիկ չեն փոխվում…  Եվ եթե նրա սիրային կենսագրությունը մեկ կամ երկու տասնյակ դավաճանություն է ներառում եւ նրա հեռախոսը լի է ամեն տեսակ   «նապաստակներով» եւ «արեւներով», ժամանակն է, որ հեռանաս այդտեղից: 

Մանիպուլյատորը

Առաջին հանդիպումից հետո նա մի քանի օր սպասել է եւ հետո նոր է հայտնվել, առեղծվածային եղանակով նայել է, իսկ հետո երեկույթին շրջվել է, իբր նույնիսկ ծանոթ էլ չեք, անհետացել է, հայտնվել, ջերմ-սառը խաղացել, քննադատել եւ հաճոյախոսություններ շռայլել… Այդպիսինի հետ հաստատ լավ չի լինի: Որսորդ եւ որս խաղը հազվադեպ է ավարտվում սիրավեպի սկզբով. չէ որ այդ  վարվելակերպը չի անհետանա ինչպես այդ մարդուց, այնպես էլ` հարաբերություններից: 

Բռնակալը

Սա ուժեղ անհատականություն է, կարողանում է պատասխանատվություն ստանձնել, որոշումներ կայացնել եւ պաշտպանել: Բայց ինչ է լինում դրանից հետո: Նա պնդում է, որ դուք թողնեք աշխատանքը   («Ես լավ եմ վաստակում, երկուսիս կհերիքի»), ստուգում է քո նամակագրության պատմությունը  («Չէ որ մենք վստահում ենք իրար») եւ փորձում է քեզ  հեռացնել ընկերներից  («Էլ ինչիդ են պետք մոտ մարդիկ, երբ ես կամ»):

Անհաջողակը

Մենք մեզ պատրանքներով ենք սնում, թե չաշխատող եւ ինքն իրեն չիրացրած հասուն տղամարդը քողարկված Ռոման Աբրամովիչ է: Բայց որքան էլ ծանր լինի խոստովանելը,   30-ամյա գործազուրկը 31 տարեկանում միլիոնատեր չի դառնա: Բայց անհաջողակը բոլորովին էլ եկամտի մակարդակ չի նշանակում, այլ բնավորության որոշակի դրվածք: Անհաջողակը սիրում է իր անգործությունը ռացիոնալացնել ինչ-որ տարօրինակ գաղափարախոսությամբ, մոտավորապես` «բոլոր հարուստները գողեր են» եւ հավատում է քաղցր հեքիաթների, թե չնայած ամեն ինչին, իրեն պետք է սիրեն:  Բնականաբար, ոչ բոլորն են պատրաստ գլուխ գովել ցնցող կարիերայով եւ տպավորիչ հաշվով: Բայց անհաջողակներն առանձնանում են նրանով, որ նախանձում են ուրիշի հաջողությանը, ատում են բոլորին եւ ամեն ինչ, չեն հավատում իրենց եւ ուղղակի չեն կարողանում փող վաստակել:   Նույնիսկ` ամենահամեստ:   

Աղբյուրը` Creu

30.05.16 | հասարակություն