Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Սեռերի պատերազմ. Ինչպե՞ս ճիշտ վարվել վեճի ժամանակ

1. Զուգընկերոջը թույլ տվեք զայրույթը թափել։ Եթե նա բարկացած է եւ ագրեսիվ, պետք է օգնել նրան թուլացնել ներքին լարվածությունը։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, նրա հետ բան պայմանավորվելը դժվար է կամ անհնարին։ «Պայթյունի» ժամանակ պետք է ձեզ հանգիստ պահեք, վստահ, բայց ոչ ամբարտավան։ Պետք է հասկանաք, որ մարդը հուզական պոռթկումների ժամանակ անկառավարելի է, իսկ նրա ագրեսիվությունը բացատրվում է բացասական հույզերի կուտակումով։ Նման պահերին լավագույնը, ինչ կարող եք անել, ձեր շուրջ անանցանելի շղարշ պատկերացնելն է, որից ներս չեն անցնում ագրեսիայի նետերը։ Դուք մեկուսացած եք, ինչպես պաշտպանիչ կոկոնի ներսում։ Մի փոքր երեւակայությունը կօգնի ձեզ, եւ այս մեթոդը կգործի։

2. Զուգընկերոջից պահանջեք հանգիստ ձեւակերպել իր հավակնությունները։ Հուզական ձեւով հավակնություններ ներկայացնելու դեպքում կարելի է նրան ասել, որ մարդկանց բնորոշ է շփոթել հույզերն ու փաստերը, եւ որ դուք հաշվի եք առնելու միայն փաստերը եւ օբյեկտիվ ապացույցները։ Հույզերը կարելի է սահմանել օժանդակ հարցի  միջոցով. «Քո ասածը փա՞ստ է, թե՞ կարծիք կամ ենթադրություն», «Այն, ինչ պնդում ես, կարելի՞ է չհիմնավորել» եւ այլն։

3. Ագրեսիան ընդհատեք անսպասելի քայլերով։ Օրինակ՝ վստահություն հայտնելով զուգընկերոջ նկատմամբ՝ նրանից խորհուրդ հարցրեք։ Անսպասելի հարց տվեք ինչ–որ կողմնակի, բայց նրա համար կարեւոր բանի մասին։ Հիշեցրեք նրան, թե ինչն էր ձեզ կապում անցյալում, եւ ինչն էր շատ հաճելի։ Հաճոյախոսություն արեք, սրտակցեք նրան։ Ընդ որում, կարեւոր է, որ հաճոյախոսությունը կամ վշտակցումը քամահրանքով չհնչեն։ Գլխավորը, որ ձեր խնդրանքները, հիշողությունները, հաճոյախոսությունները զայրացած զուգընկերոջ գիտակցությունը բացասական հույզերից շեղեն դրականի։

4. Զուգընկերոջը բացասական գնահատականներ մի՛ տվեք, այլ խոսեք ձեր զգացմունքների մասին։ Մի՛ ասեք. «Դու ինձ խաբում ես»։ Ավելի լավ կհնչի. «Ես ինձ խաբված եմ զգում»։ Մի՛ ասեք. «Դու կոպիտ մարդ ես», դրա փոխարեն. «Ինձ շատ վշտացնում է, թե ինչպես ես դու ինձ հետ խոսում»։

5. Խնդրեք նրան ձեւակերպել ցանկալի վերջնական արդյունքն ու խնդիրը, որը խոչընդոտում է դրան։ Խնդիրն այն է, ինչը պետք է լուծել։ Հիշե՛ք, որ մարդու նկատմամբ  վերաբերմունքը ֆոն է կամ պայման, որի առկայությամբ խնդիրը պետք է լուծվի։  Զուգընկերոջ նկատմամբ անհաճո վերաբերմունքը կարող է ձեզ ստիպել խուսափել խնդիրը լուծելուց։ Դա կոպտագույն սխալ է։ Դրա պատճառը ձեր հույզերն են։ Թո՛ւյլ մի տվեք դրանց կառավարել ձեզ։ Ձեր զուգընկերոջը հետ պարզեք խնդիրը եւ կենտրոնացեք դրա վրա։

Աղբյուրը՝  Creu

12.10.16 | հասարակություն