Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Սեռական հարաբերությունների մի քանի տագնապալի նշան

1. Նա ծաղրում է քո սեռական ֆանտազիաները 

Եթե քո ֆանտազիաները նրա մոտ անկեղծ ծիծաղ են առաջացնում, դու այլեւս չես կարողանա քեզ անկաշկանդ ու հանգիստ զգալ՝ սեքսի համար այդքան կարեւոր բաներ քննարկելիս:

2. Նա անտարբեր է քո օրգազմի նկատմամբ

Եթե նա չի ձգտում այնպես անել, որ դու օրգազմի հասնես ու միայն ինքն իր մասին է հոգ տանում, դրանից ոչ մի լավ բան չի ստացվի:

3. Նա անհարգալից է արտահայտվում քո մարմնի մասին

Իհարկե նա պարտավոր չէ քո ցելյուլիտն ու մյուս թերությունները հիասքանչ համարել, բայց պարտավոր է հասկանալ, որ ոչ ոք կատարյալ չէ:

4. Նա քեզ մոտ բարդույթներ է առաջացնում

Բոլոր մարդիկ էլ որոշակի անվստահություն ունեն իրենց արտաքինի կամ կարողությունների հարցում, բայց եթե նա մշտապես քննադատում է քո թերությունները, ուրեմն քո նկատմամբ բավականաչափ հարգանք չունի:

5. Նրան զայրացնում են քո խնդրանքները

Եթե դու խնդրում ես այս կամ այն բանը մի քիչ այլ կերպ անել, բայց նա քո խնդրանքից լրջորեն վիրավորվում է կամ կաշկանդվում, դա նույնպես ոչ մի լավ բանի մասին չի վկայում:

6. Նա փորձում է քեզ ստիպել

Դու պետք է քեզ հարմարավետ զգաս ու կարողանաս ասել «ոչ»: Եթե նա փորձում է քեզ ստիպել, որ դու ինչ- որ բան անես քո կամքին հակառակ, դա խոսում է միայն նրա եսասիրության մասին:

7. Քեզ տհաճ է նրան համբուրելը

Եթե քեզ համար թեկուզ մի քիչ տհաճ են նրա համբույրները ու գրկախառնությունները, դա կարող է նշանակել, որ նա ամենեւին էլ քո տղամարդը չէ, նույնիսկ եթե նա բավականին լավն է անկողնում:

8. Դու ստիպված ես ուրիշին պատկերացնել

Եթե հանուն օրգազմ ստանալու դու ստիպված ես նրա փոխարեն ուրիշ տղամարդու պատկերացնել, ուրեմն ձեր վիճակը բարդ է:

9. Նա ասում է, որ դու անկողնում լավագույնը չես

Նույնիսկ եթե դու չես կարողանում նույնքան անվրդով ձեւով խորը մինետ անել, որքան նրա նախորդն էր անում, դա դեռ չի նշանակում, որ նա քեզ այդ մասին պետք է անընդհատ հիշեցնի, այդպես չէ՞:

10. Նա դեմ է հակաբեղմնավորիչ միջոցներին

Եթե նա հրաժարվում է նույնիսկ քննարկել համաբեղմնավորիչ մեթոդները, որպեսզի դու քեզ անվտանգ զգաս, ապա ոչ մի հոգատարության մասին խոսք անգամ լինել չի կարող

11. Դուք նույն ալիքի վրա չեք

Եթե նա շաբաթական երկու անգամ է սեքս ուզում, իսկ դու օրական մեկ անգամ, փորձիր խթանել նրա ցանկությունները: Իսկ եթե նա պատրաստ չէ փոխզիջումների, ձեզ մոտ ոչինչ չի ստացվի:

12. Դու ստիպված ես լինում ձեւացնել
Մյուս ծայրահեղությունն էլ քո օրգազմի նկատմամբ գերուշադրությունն է: Երբեմն դա կարող է վախեցնող դրսեւորումներ ընդունել, եւ դու ստիպված կլինես ձեւացնել օրգազմ, միայն թե նա հանգստանա:

13. Նա քեզ հետ քնքուշ է միայն սեքսի ժամանակ

Հրաշալի է, երբ նա քեզ հաճոյախոսություններ ու քնքուշ խոսքեր է շշնջում սեռական հաճույքների ժամանակ, բայց տխուր է հասկանալ, որ նրա խոսքերի պատճառը ընդամենը մարմնական պահանջների բավարարումն է, այլ ոչ թե քեզ հաճույք պատճառելու ցանկությունը:
 

Աղբյուր՝ Cosmo

22.01.16 | հասարակություն