Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Սիրելիի հետ ձեր հարաբերություննեը նման են հայտնի` «լինե՞լ, թե՞ չլինել» արտահայտությանը: Այսօր դուք 99 %-ով կկարողանաք պատասխանել այդ հարցին: Ցավոք, 100%-անոց պատասխան այդպես էլ չեք գտնի:

ՑԼԵՐ

Դուք այսօր շատ կարեւոր ինֆորմացիա կիմանաք, սակայն, թե ինչպես այն տնօրինել, ձեզ ոչ-ոք չի կարող խորհուրդ տալ: Ստիպված կլինեք ինքնուրույն գալ որեւէ եզրակացության:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր տեխնիկան ձեր դեմ կլինի: Հենց դրա պատճառով, միգուցե, բաց թողնեք ձեզ համար այդքան կարեւոր ընթրիքը: Պետք է մի ձեւ գլուխ հանեք առանց որեւէ տեխնիկական օգնության:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Դժվար օր է ձեզ սպասում… Սիրելին ամեն կերպ կփորձի աջակցել ձեզ: Ձեզ մնում է միայն հենվել նրա վրա:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին անընդհատ կցանկանա կատակել ձեզ հետ, ընդ որում` նրա կատակները ձեզ կնեղացնեն: Կամ պետք է լուռ տանեք այդ ամենը, կամ էլ` համարձակորեն ասեք նրան, որ դա ձեզ դուր չի գալիս:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր բախտն այդքան էլ չի բերի խոհանոցում: Ամեն ինչ այդքան ծանր չէիք տանի, եթե չլինեին ընտանիաքի անդամների նկատողությունները: Ինչեւէ, մի՞գուցե, ավելի լավ է` դրսում ճաշեք:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին դժվարությամբ կհասկանա, թե կոնկրետ ինչ եք դուք իրենից ցանկանում: Ավելի լավ է` հնարավորինս մատչելի բացատրեք ամեն ինչ` կոնֆլիկտներից խուսափելու համար:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի համար շատ կարեւոր կլինի լսել ձեր կարծիքը այս կամ այն հարցի շուրջ: Ընդ որում` նա շատ կցանկանար, որ դուք ամեն ինչում սատարեիք իրեն: Հակառակ դեպքում` նա շատ ավելի փակ եւ անինքնավստահ կդառնա:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Եթե ամուսնացած կին եք, ապա այսօր ճիշտ ժամանակն է ծանոթանալ հոգեբանության հետ: Միայն այդպես ավելի լավ կկարողանաք հասկանալ ձեր ամուսնուն: Տղամարդկանց դպքում դա այդքան էլ կարեւոր չէ, բայց կանայք ամեն ինչում կարող են հույսը դնել հոգաբանական գիտելիքների վրա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր լավ կլինի զգոն եւ ուշադիր լինեք մարդաշատ փողոցներում: Ճանապարհը զգույշ անցեք եւ, առհասարակ, տհաճ միջադեպերից խուսափելու համար աշխատեք այսօր անծանոթ վայրերով չքայլել:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօրվա երեկոն անցկացրեք ֆիլմ դիտելով: Այդպես կկարողանաք խուսափել ավելորդ խոսակցություններից եւ վեճերից:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա համոզվել, որ դուք, իսկապես, աշխարհում իր համար լավագույն ընտրությունն եք: Նա դա կփորձի անել ձեզ համեմատելով նույն սեռի այլ ներկայացուցիչների հետ:

09.09.16 | հասարակություն