Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ դժվարությամբ կհամոզի, որ ձեր հարաբերություններում ամեն ինչ լավ է: Փորձեք օգնել նրան այդ հարցում, այլապես իրոք չեք հասնի լավ արդյունքի:

ՑԼԵՐ

Այսօր դուք ձեր սիրելիին մի այնպիսի խորհուրդ կտաք, ինչի համար նա ձեզ դեռ երկար շնորհակալություն կհայտնի: Կարեւորը, որ այդ խորհուրդը նաեւ վերաբերի ձեր անձնական երջանկությանը: Չէ՞ որ, դուք դրան արժանի եք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք հնարավորություն կունենաք հարաբերություններ սկսել հակառակ սեռի որեւիցե ներկայացուցչի հետ: Սակայն մինչ նրան համաձայնություն տալը կամ մերժելը, աշխատեք լավ մտածել:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դուք ձեզ համար շատ անսպասելի վայրում հնարավոր է հանդիպեք ձեր երկրորդ կեսին: Նա ճիշտ այնպիսին կլինի, ինչպիսին դուք էիք պատկերացնում: Իսկ եթե կարողանաք արժանանալ նրա ուշադրությանը, ձեզ լիարժեք հաղթանակած կարող եք զգալ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր լավ կլինի տանից դուրս չգաք: Նույնը զգուշացրեք նաեւ ձեր սիրելիին, քանի որ տանից դուրս ձեզ այնքան անհաջողություններ կսպասեն, որ դուք լրիվ ուրիշ մարդ դարձած կվերադառնաք:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր լավ կլինի փոքր-ինչ խանդոտ լինեք, որպեսզի ձեր սիրելիին հեշտությամբ հասկացնեք այն, ինչ ցանկանում եք: Բայց նայեք` չափը չանցնեք:

ԿՇԵՌՔՆԵՐ

Եթե ցանկանում եք, որ ձեզ սիրեն, առաջին հերթին ինքներդ ձեզ պետք է սիրեք: Եթե դուք` ինքներդ ձեզ չգնահատեք,ոչ-ոք դա չի անի: Այնպես որ` այսօր աշխատեք սիրո խոստովանություն անել հենց ձեզ եւ կզգաք, թե ինչպես է ձեր սիրելին փոխվում ձեր հանդեպ:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կսկսի պնդել, թե ձեզ հետ չի տեսնում իր ապագան: Եթե դուք համակարծիք եք նրա հետ, փորձեք վերանայել ձեր հարաբերությունները: Եթե միասին ապագա չունեք, էլ ինչո՞ւ եք այդքան երկար շարունակում հարաբերությունները:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Եթե պետք է ամեն քայլափոխի ժպտաք հակառակ սեռի անծանոթ ներկայացուցիչներին` մոռանալով, որ ձեր կյանքում արդեն կա մեկը, ուրեմն լավ մտածեք` արժե՞ արդյոք նրա հետ շարունակել հարաբերությունները:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր դժվարությամբ կկարողանաք ձեր սիրելիից կորզել ազնիվ պատասխաններ: Նա կփորձի ամեն ինչ անել այնպես, ինչպես ինքն է ճիշտ գտնում:

ՋՐՀՈՍՆԵՐ

Եթե պատուհանից դուրս նայելիս ձեզ դուր չի գալիս ձեր շրջակա միջավայրը, ապա ճիշտ օրն է շաբաթօրյակ կազմակերպելու համար: Այդ գործին մասնակից դարձրեք նաեւ ընտաիքի անդամներին. նրանք սիրով կմիանան ձեզ:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ կցանկանա ձեզ աջակցել դժվար պահին: Հնրարավոր է` դուք ոչ մի դժվարություն էլ չունենաք, բայց խոստովանեք` նրա այդ վերաբերմունքը գովասանքի է արժանի:

05.09.16 | հասարակություն