Սեպտեմբերի 28-ից 29-ը հանրապետությունում արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 4 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 28-ից 29-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը:

Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 4 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։

Բացահայտվել է գողության 12, խարդախության 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2, կողոպուտի, յուրացման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք:

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 5 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

29.09.17 | քաղաքականություն