Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր սիրելիին քաղցրավենք նվիրեք, որպեսզի քաղցրացնեք նրա դառը կյանքը։ Թող որ նա այսօր ձեր կողմից հոգատարություն զգա։

ՑԼԵՐ

Այսօր ձեզ դժվար կլինի համապատասխան ոճ ընտրել սիրելիի հետ շփվելիս։ Սակայն անհրաժեշտ է դա անել եւ շատ արագ։ Հակառակ դեպքում՝ դուք կարող եք մնալ սեփական անվճռականության ճահճում։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք կցանկանք միանգամից մի քանի պարտականություն վերցնել ձեզ վրա։ Աշխատեք շատ չծանրաբեռնել ինքներդ ձեզ եւ ճիշտ որոշումներ ընդունել։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելին առանց խոսքերի կհասկանա ձեզ։ Աստղերը հուշում են օգտվել այդ առիթից։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր երկրորդ կեսի ձեր փնտրտուքները հաջողությամբ չեն ավարտվի, այնպես որ՝ չարժե զուր ժամանակ վատնել։ Թողեք դա հետագայի համար։

ԿՈՒՅՍԵՐ

Սիրելիի հետ հարաբերություններում լարված շրջան է։ Ինչ-որ նշանակալից բան պետք է տեղի ունենա ձեր կյանքում շուտով։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր, հայտնվելով մարդաշատ վայրում, կարող եք այնպես ազատություն տալ սիրային ֆլյուիդներին, որ հետո չիմանաք, թե ինչ անել դրանց հետ։

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր արժե ուշադրություն դարձնել արտաքինին։ Այն պետք է առավելագույնս համապատասխան լինի ձեր սիրելիի ցանկություններին եւ ճաշակին։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ  

Այսօր ձեր սիրելիին դժվար կլինի հավատալ այն մտքին, որ նա իսկապես պետք է ձեզ եւ հետաքրքիր։ Նրան հանգիստ չեն տա միանգամայն հակառակ մտքերը։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր աստղերը հուշում են ձեզ փոքրիկ նվեր մատուցել սիրելիին։ Հենց այնպես, առանց առիթի։ Սիրելիին թանկ է ձեր ուշադրությունը։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելին շատ կցանկանա ինչ-որ կերպ ուրախացնել ձեզ եւ նա ամեն բան կանի, որպեսզի ձեր օրը լինի վառ եւ արեւոտ։

ՁԿՆԵՐ

Այն, ինչ սկսվել էր հեքիաթի պես, վաղուց արդեն դարձել է իրական կյանք, որում դուք ապրում եք։ Այժմ պետք է փորձել ուրախանալ իրական կյանքով եւ դարձնել այն հեքիաթ։

Աղբյուրը՝ Junona.org

22.09.15 | հասարակություն | Աստղագուշակ աստղերը մոդա