Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Խոյերն այսօր պետք է շատ զգուշավոր լինեն իրենց ընտրյալների հետ։ Հավանականությունը մեծ է, որ ձեր սիրելին սեպտեմբերի 17-ը կցանկանա անցկացնել ընկերների շրջապատում՝ առանց ձեր ուղեկցության։ Բայց աստղերը խորհուրդ են տալիս չանհանգստանալ։ Այսօր ազատ թողեք նրան։

ՑԼԵՐ

Սեպտեմբերի 17-ին այնպիսի տպավորություն կլինի ձեզ մոտ, որ ամեն ինչ անիմաստ ու անտեղի եք անում, ժամանակն իզուր եք վատնում։ Բայց ձեր սիրելին ճիշտ հակառակում է  համոզված։ Աստղերը խորհուրդ են տալիս հետեւել ձեր երկրորդ կեսի կարծիքին եւ շարունակել նույն ձեւով։

ԵՐԿՎՈՐԱՅԿՆԵՐ

Սիրելի անձնավորությունն այսօր կփորձի անակնկալ մատուցել։ Միգուցե դա փոքր-ինչ կխոչընդոտի ձեր օրվա պլաններին եւ հենց այդ պատճառով այնքան էլ դուր չի գա ձեզ։ Բայց ինչ էլ պատահի, պետք է խրախուսել սիրելիի նախաձեռնությունը։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելի անձնավորությունը ձեր հանդեպ զարմանալի հոգատարություն եւ քնքշություն կցուցաբերի։ Նրա մեծ ցանկությունը՝ օգնել ձեր խնդիրները լուծելու հարցում, այնքան մեծ կլինի, որ նույնիսկ խնդիրներ չունենալու դեպքում, պատրաստ կլինեք նորը հորինել, որպեսզի նա իրեն լավ զգա։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Մի անհանգստացրեք։ Մի՞թե չեք տեսնում, որ Նա զբաղված է։ Սեպտեմբերի 17-ին պետք է մոռանաք ձեր սիրված լինելու եսասիրական ցանկությունը եւ ազատություն տաք նրան, ում սիրում եք։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր ընտրյալը ստիպված կլինի եւս մեկ անգամ խոստովանել, թե որքան է ձեզ սիրում եւ չի կարող ապրել առանց ձեզ։ Հակառակ դեպքում ձեզ մոտ լուրջ կասկածներ կառաջանան ձեր սիրո հարցում։ Եթե այդպես պատահի, անկեղծ զրուցեք նրա հետ։

ԿՇԵՌՔՆԵՐ

Սեպտեմբերի 17-ին ոչ մեկին թույլ մի տվեք խորհուրդներ տալ ձեր անձնական կյանքի վերաբերյալ։ Չէ որ ի վերջո այն ձերն է եւ սխալներն անգամ պետք է դուք անեք։ Փորձեք սեպտեմբերի 17-ին ամեն ինչում հիմնվել սեփական կենսափորձի վրա։

ԿԱՐԻՃՆԵՐ

Կարիճների համար սեպտեմբերի 17-ը մեծ ուրախություն է պատրաստել։ Անհանգստանալու կարիք չկա։ Ամեն ինչ կարգին է, պարզապես կյանքը որոշել է հաճելի անակնկալ մատուցել ձեզ՝ միգուցե հենց այսօր լսեք, որ շուտով հայրիկ կամ մայրիկ եք դառնալու։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեզ համար շատ դժվար կլինի մտածել ինչ-որ մի բանի կամ մեկի մասին, բացի սիրելի էակից։ Որքան էլ տխուր կամ ուրախ են մտքերը ձեր ընտրյալի մասին, միեւնույն է, փորձեք որոշ ժամանակ մոռանալ դրանք, քանզի այսօր այդ մտքերը խոչընդոտելու են ձեզ ամեն հարցում։  

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Սեպտեմբերի 17-ին Այծեղջյուրներին զգացմունքների տարափ է սպասվում։ Աստղերը հուշում են, որ ամեն ինչ այնքան հաճելի է լինելու, որ գոռալու մեծ ցանկություն է կլինի։ Աստղերը հուշում են՝ մի զսպեք ձեզ, ուրախացեք եւ պատմեք ձեր երջանկության մասին։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր Ջրհոսների համար դժվար կլինի զսպել իրենց եւ հիմարություններ չասել։ Ձեզ թվում է, թե կպոռթկաք, եթե չասեք այն, ինչ իսկապես անհանգստացնում է ձեզ։ Կառավարեք ձեզ, անհավասարակշռված մարդը ոչ մի լավ արդյունքի չի հասնում։

ՁԿՆԵՐ

Ձկները սեպտեմբերի 17-ին երազելու են խաղաղ ու հանդարտ օրվա մասին, բայս նրանց այդ ցանկությունը դժվար թե կատարվի, եթե հենց իրենք չցանկանան։ Ցավոք, այսօր ընտանիքի անդամներ մտադիր չեն հանգիստ օր անցկացնել, եւ դուք ստիպված կլինեք փախչել տնից սիրելի էակի մոտ։

17.09.16 | հասարակություն | Աստղագուշակ աստղերը