Սեղանի թենիս. Հայտնի են սեղանի թենիսի Հայաստանի թիմային չեմպիոնները

Հոկտեմբերի 20-22-ը Երեւանում կայացել է սեղանի թենիսի Հայաստանի թիմային առաջնությունը: Մասնակցել են տղամարդկանց եւ կանանց տասական թիմեր՝ Հայաստանի տարբեր մարզերից ու Արցախից: Ընդհանուր առմամբ՝ 68 մարզիկ:

 

Տղամարդկանց պայքարում չեմպիոն դարձել է «Հայաստան» ՄՄ թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Արաբկիրի մարզադպրոցը, երրորդը՝ ԽՄՕՄՄ-ը:

 

Կանանց պայքարում հաղթող ճանաչվել է Արաբկիրի մարզադպրոցը, երկրորդը՝ Շենգավիթի, իսկ երրորդը՝ քաղաքապետարանի մարզադպրոցը:

 

ՀԱՕԿ

25.10.17 | քաղաքականություն | սպորտ