Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Սեզոնի հիթը` ուսերը վար զգեստներ (ֆոտո)

NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել ամառային սեզոնի գլխավոր միտումները նորաձեւության մեջ: Այս անգամ կանդրադառնանք անչափ արդիական զգեստների եւ բլուզների մի ձեւի, որն ավելի շատ լողափնյա ոճ է հիշեցնում: Խոսքը ուսերը վար զգեստների մասին է:

Նորաձեւ են այս ոճի բլուզները, կարճ եւ երկար զգեստները, ինչպես նաեւ կոմբինիզոնները: Իսկ եթե ուսերը վար ձեր զգեստը նաեւ թափվող ալիքներ ունենա, ապա էլ ավելի թրենդային կլինի:

Բլուզները հիմնականում համադրում են կարճ շորտերի հետ, իսկ զգեստները կարելի է կրել թե’ բարձրակրունկներով, թե’ ցածրակրունկներով:

Ներկայացրեց` Շ. Շուշան

25.07.15 | լուսանկար | մոդա