Սարի թաղցիները դիմել են ԱՄՆ Ֆրանսիայի, Ռուսաստանի դեսպանատներին

                               

Սարի թաղցիները դիմեցին ԱՄՆ

Ֆրանսիայի, Ռուսաստանի  դեսպանատներին. 

 

 

  “2016 թվականի հուլիսի 17-ի վաղ առավոտյան Սասնա Ծռեր խմբավորումը զինված հարձակման միջոցով գրավեց ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գունդը։ Իշխանությունները ՊՊԾ գնդի տարածքը շրջափակման մեջ պահելու նպատակով Երևան քաղաքի Էրեբունի համայնքի Սարի-Թաղ թաղամասը զրկել էր կոմունալ հարմարություններից, այն է` գազ, ջուր, հոսանք, ինտերնետ կապ, հեռախոսակապ, տրանսպորտ։ Եվ սա այն պայմաններում, երբ ամառային այդ  ժամանակահատվածում Երևան քաղաքում ջերմաստիճանը առավել քան 40 աստիճան էր: Թաղամասի շրջափակումը շարունակվել է 3 օր, իսկ պատկան մարմինները ոչ մի կերպ չէին արձագանքում բնակչության պահանջին` վերականգնել կենցաղային տարրական պայմանները։ 

 

 2016 թվականի հուլիսի 19-ին ժամը 19-ի սահմաններում մի խումբ սարիթաղցիներ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին ճանապարհը փակած ոստիկաններին՝ պահանջելով վերականգնել իրենց խաղտված իրավունքները։ Տարածքը զրկելով կոմունալ հարմարություններից, իշխանությունները փաստացի անտանելի պայմաններ էին ստեղծել ողջ բնակչության համար՝ հաշվի չառնելով, ոչ ծեր, ոչ մանուկ։ Գլինկա և Որմնադիրներ փողոցի խաչմերուկում, բողոքող սարիթաղցիներին դիմավորեցին զինված ոստիկանները, տեղի ունեցավ բախում, որի արդյունքում ոստիկանները կրակեցին իրենց զենքերից, ինչին հետևեց քաղաքացիների ինքնապաշտպանությունը։ Բախման արդյունքում ձերբակլավեցին 10 սարիթաղցիներ, նրանց մեղադրանք առաջադրվեց 316 հոդվածի 2-րդ մասով, այն է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը։ Սարի թաղցիների ձերբակալությունից անցել է ավելի քան 7 ամիս, սակայն մինչև այժմ նրանց փաստաբաններ Լիպարիտ Սիմոնյանը, Գրիշա Բալասանյանը, Արայիկ Զալյանը հաստատում են, որ․ 

 

1. Անձանց առաջադրված մեղադրանքը կոնկրետացված չէ։ ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է, որ յուրաքանչուր ոք պատասխանատվության և պատժի է ենթարկվում կոնկրետ իր կողմից կատարված գործողության համար, տվյալ գործում այս կետը բացակայում է։ 

 

2. Տվյալ գործի շրջանակում հարցաքննվել և դատարանում վկայություն են տվել տուժողները, նրանցից ոչ ոք չի ճանաչում ամբաստյանալներին։

 

3. ՀՀ քաղաքացիներին առանց հիմքերի պահում են կալանքի տակ՝ հաշվի չառնելով նրանց առողջական և ընտանեկան վիճակը։ Բազմաթիվ անգամներ փաստաբանները միջնորդությամբ դիմել են դատարանին խափանման միջոցը փոխելու համար, սակայն դատարանը ոչ մի արձագանք չի տվել։ 

 

4. Բոլոր տուժողները ՀՀ ոստիկանության աշխատակիցներ են, գտնվելով նույն վայրում նախաքննական մարմիններին և դատարանում տալիս են տարբեր ցուցմունքներ։ Նրանցից մի քանիսը դատարանի դահլիճում տվել են ցուցմունք, որ ամբաստյանալների պահանջը եղել է կենցաղային, որ նրանք ցանկանում էին լուծել իրենց սոցիալական խնդիրները։ Այստեղից կարելի է ենթադրել, որ նրանց գործողությունները ուղղված չի եղել իշխանության ներկայացուցիչների դեմ, ուստի չի կարող կիրառվել քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասը։ Ձերբակալված քաղաքացիներն են `

 

1. Էդուարդ Զեյթունյան  

 

2. Հրայր Իսախանյան 

 

3. Ժորա Ավետիսյան

 

4. Հարություն Թորոսյան 

 

5. Անդրանիկ Քյոսեյան 

 

6. Սարգիս Արաբաջյան 

 

7. Հրաչ Բոյաջյան  

 

8. Արման Արամյան 

 

9. Կարեն Վանոյան 

 

10. Սարգիս Գրիգորյան

 

   Պահանջում ենք կոնկրետացնել մեղադրանքը, շարժվել օրենքի տառին համապատասխան և քաղաքացիներին բաց թողնել անմիջապես”։

 

Անազատության մեջ գտնվող սարի թաղցիների հարազատներ։

 

 

 

 

 

 

 

 

23.02.17 | քաղաքականություն