Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Սառույցի ուժը. ինչպես է պետք սենյակային պայմաններում խոլորձ աճեցնել, որպեսզի այն ծաղկի

Խոլորձ-(արխիդեա) ֆալենոպսիսը սենյակային բույսերի շարքում ամենագեղեցիկներից մեկն է: Որպես կանոն՝ մենք այն ծաղկած վիճակում ենք գնում: Սակայն գալիս է մի պահ, երբ ծաղիկները թոշնում են, և բույսի տերերը սկսում են մտահոգվել՝ ինչն այնպես չեն արել:

Ներկայացնում ենք խոլորձի չծաղկելու պատճառները և դա շտկելու կանոնները:

Խոլորձի ծաղկման միջին ժամանակահատվածը երեք ամիս է: Սովորաբար, դա տեղի է ունենում տարվա ընթացքում 2 կամ 3 անգամ: Առաջին ծաղկելուց հնարավոր է մի քանի ամիս անց միայն կրկին ծաղկել:

Երջանիկ պահը շտապ տեսնելու համար հետևե՛ք ներքոհիշյալ կանոններին.

Ինչպես պետք է «ստիպել» խոլորձին ծաղկել

 Բույսի համար ցածր ջերմաստիճանային պայմաններ ստեղծե՛ք՝ ծաղկամանը գիշերը դրե՛ք ցուրտ վայրում (մինչև 15 աստիճան):

  • Պարարտանյութերում կրճատե՛ք ազոտի քանակությունը: Իսկ ֆոսֆորը պետք է գերակշռի, չէ՞ որ հենց դա է խթանում ծաղկմանը:
  • Բույսի շուրջ խոնավություն ստեղծե՛ք:
  • Խոլորձով ծաղկամանը 5 օրով դրե՛ք մութ վայրում: 3 շաբաթ անց խոլորձը պետք է բողբոջի: Այս միջոցը կիրառելի է միայն մեծ և առողջ բույսերի համար:
  • Ջրելու փոխարեն խորհուրդ է տրվում խոլորձի վրա սառույց դնել. այդպես այն ավելի արագ կծաղկի:
  • Եթե նկատեք, որ չծաղկող խոլորձի արմատները կամ տերևներն ակտիվորեն աճում են, ուրեմն՝  նրա մոտ զարգացման համապատասխան փուլն է: Քանի դեռ այդ փուլը չի ավարտվել, բնականաբար, բույսը չի ծաղկի: Համբերությամբ զինվե՛ք:
  • Կարևոր նախապայմանը խոլորձին ճիշտ խնամելն ու մշակելն է: Այն շատ լուսավորություն է սիրում և վախենում է խոնավության ավելցուկից:

    22.01.16 | ժողովածու