ՍԱՊԾ․ Խորենացի փողոցում բացվել է մսի վերանորոգված ևս մեկ վաճառակետ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է վերահսկել Խորենացի փողոցի մսի վաճառակետերի գործունեությունը՝ բարելավելու դրանց սանիտարահիգիենիկ վիճակն ու վաճառքի պայմանները:

 

ՍԱՊԾ-ից հայտնում են, որ անհատ ձեռնարկատեր Սոս Իսրայելյանին պատկանող մսի վաճառքի կետում, որն արդեն գործում է 15 տարուց ավելի, դեկտեմբերի 4-ից նոր պայմաններում միս կիրացվի. սա անհատ ձեռնարկատիրոջ ամբողջությամբ նորոգված արդեն երրորդ վաճառակետն է:

«Երկիրը զարգանում է, հաճախորդների պահանջներն ավելանում են, չես կարող նույն մեթոդով աշխատել, ամբողջովին նորոգել ենք, որպեսզի պատշաճ պայմաններում սպասարկում իրականացնենք»,-ասում է իրացման կետի տնօրեն Ազիզ Շաբաբյանը:

 

Խորենացի 62 հասցեում գործող խանութում ամբողջովին փոխվել է ինչպես վաճառքի, անպես էլ՝ պահեստի հատվածը՝ սպառողներին ապահովելով առավել անվտանգ մթերքով: ՍԱՊԾ տեսուչները շրջայցի ընթացքում ծանոթացել են նոր պայմաններին ու դրական գնահատական տվել:

 

Գումի շուկայամերձ տարածքի մսի իրացման կետերի՝ սահմանված պահանջներին համապատասխանեցումը ՍԱՊԾ առաջնահերթություններից է: Ծառայությունը շարունակելու է հետեւողական հսկողությունը թե այս, թե մսի իրացման այլ տարածքներում՝ տնտեսվարողներին տրամադրելով անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն եւ ներկայացնելով մսի շուկայահանման անվտանգության եւ հիգիենիկ բոլոր պահանջները:

04.12.17 | քաղաքականություն