Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ռուս միլիարդատիրոջ սուպերզբոսանավը ցնցել է Լոնդոնը

Թվում էր, թե բրիտանացիներին արդեն ոչնչով հնարավոր չէ զարմացնել, չէ՞ որ Անգլիայի մայրաքաղաքում են ապրում ու զվարճանում ռուս օլիգարխները իրենց ընտանիքներով, իսկ արաբ շեյխերն էլ ամենուրեք շրջում են իրենք շքեղ մեքենաներով:

Սակայն բրիտանական Daily Mail–ը ներկայացրել է մի ամբողջ ֆոտոհաշվետվություն, որը զետեղված է պարբերականի գլխավոր էջին՝ 44-ամյա ռուս միլիարդատեր Անդրեյ Մելնիչենկոյի կնոջ՝ նախկին «Միսս Հարավսլավիա», սերբուհի թոփ մոդել Ալեքսանդրա Նիկոլիչի մասնակցությամբ: 

Ռուս օլիգարխին Արեւմուտքում անվանում են «Պարարտանյութերի թագավոր»: Մելնիչենկոն զբաղեցնում է 11-րդ տեղը Forbes–ի ռուս միլիարդատերերի վարկանիշում ու 139-րդը՝ համաշխարհային վարկանիշում: Գործարարը Սիբիրի ածխային էներգետիկ ընկերության, «Եվրոքիմ» ԲԲԸ-ի ու Սիբիրի էներգետիկ ընկերության սեփականատերն է։

2008-ին Մելնիչենկոն իր համար 320 մլն դոլարանոց նոր զբոսանավ է կառուցել՝ այն անվանելով «А» նավ:

Մեգազբոսանավը նախագծել է ֆրանսիացի դիզայներ Ֆիլիպ Սթարքը: 

Նավի երկարությունը 119 մետր է: 

Մելնիչենկոյի հսկայական, 240մ2 մակերեսով նավախուցը գտնվում է ամենավերեւում: Դեպի նավախուց տանող զսպանակաձեւ աստիճանների բազրիքի համար միլիարդատերը 60 հազար դոլար է ծախսել: 

Երկտեղանոց մահճակալը հսկայական պոդիումի վրա է դրված, որը սկսում է պտտվել, երբ սեղմում ես ադամանդյա կոճակը: 

Մեկ այլ կոճակով էլ կառավարում ես հենց մահճակալի պտույտը, այնպես որ դրա վրա պառկած մարդիկ կարող են ցանկացած դիրքից վայելել արեւածագն ու արեւամուտը: 

Զբոսանավը ունի հակառումբային զրահ: 

Հանգստյան օրերին զբոսանավը մտել է Թեմզա (տերը պարտավոր է մեկ օր առաջ նախազգուշացնել առափնյա ծառայություններին նավի մոտենալու մասին)։

Նկարները միլիարդատիրոջ կինն է ընտրել: 

Ալեքսանդրան լուսանկարվում է շքեղ զբոսանավում: 

Եվ իհարկե լողավազանը 

Զբոսանավում կա յոթ նավախուց, այն կարող է ընդունել մինչեւ 14 հյուրերի։ 

Զբոսանավի անձնակազմը 42 մարդուց է բաղկացած: 

Վերելակ 

Ի դեպ, զբոսանավը ապրիլից սկսած վաճառքի է դրված: 

Այս զբոսանավի վրա են Նոր տարին դիմավորել Դեմի Մուրն ու Էշթոն Քաթչերը:

Ի դեպ, զբոսանավի դիզայներ Ֆիլիպ Սթարքը մի անգամ ասել է «Այս զբոսանավը ավազի վրա ասես նույն գծի վրա լինի, այն կատարյալ է, դրա կողքին բոլոր մյուս զբոսանավերը հնամաշ ու անշուք են»: 

Ի դեպ, Անդրեյը արդեն ավելի մեծ զբոսանավ էլ ունի, դրա համար էլ միլիարդատերը, ըստ երեւույթին, կվաճառի այս մեկը:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ LNP, Shutterstock, Rex, Douglas Friedman

07.09.16 | հասարակություն