«Ռուսաց լեզվին նոր կարգավիճակ տրամադրելը վտանգավոր է»

26.09.17 - վիդեո

» />

Ռուսաց լեզվին նոր կարգավիճակ տրամադրելը վտանգավոր է. «Մեր երեխաներին, մեր աշակերտներին ցանկանում են սովորեցնել կախվածության մտածելակերպը, որ եթե ուզում եք լավ կրթություն ստանալ, իրենց լեզվով խորացված ռուսերեն պետք է անցնեք»,- այսօր Մեդիա կենտրոնում հրավիրված քննարկմանը հայտարարեց հանրային գործիչ Դավիթ Սանասարյանը:

Ըստ նրա՝ հայաստանյան կրթական միջավայրում քաղաքացի ձևավորելու խնդիր չի դրված, այլ՝ պլան: Նա նաեւ հարց բարձրացրեց՝ դպրոցներում երբեւէ հարցախույզ արվե՞լ է, հասկացե՞լ են, թե որոնք են խորքային խնդիրները. « Իրենք Հայաստանը մտցրել են ԵՏՄ ճահճի մեջ, հիմա ասում են, թե ճահճի լեզուն ռուսերենն է, եկեք այնպես անենք, որ մեր երեխաներն այդ ճահճի լեզուն սովորեն»: Դավիթ Սանասարյանը օրինակելի է համարում Արեւմտյան կրթական համակարգը։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը հակադարձում է. «Մենք այն կարծիքին ենք, որ բանգլադեշյան կրթական համակարգը՝ Մխիթար Սեբաստացի համալիրը, ավելի օրինակելի է, եւ դա ասում ենք ամենայն լրջությամբ»:

News Video ►

26.09.17 | վիդեո