Ռուսաստանը զրկվեց Լոնդոն-2012-ի ոսկե մեդալից

11.10.16 - սպորտ

Միջազգային օլիմպիական կոմիտեն չեղյալ է համարել 2012թ . Լոնդոնի Օլիմպիական խաղերում ռուսաստանցի աթլետ, մուրճի նետման կանանց չեմպիոն Տատյանա Լիսենկոյի արդյունքը եւ զրկել նրան ոսկե մեդալից: Լոնդոնի դոպինգ թեստերի վերստուգման արդյունքում, 33-ամյա մարզուհու հանձնած նմուշի մեջ հայտնաբերվել է արգելված տուրինաբոլ դեղամիջոցը, հաղորդում է ՄՕԿ-ի պաշտոնական կայքը:

ՄՕԿ-ը պահանջել է վերադարձնել ոսկե մեդալն ու պատվոգիրը եւ Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեին հորդորել է նպաստել կարճ ժամկետում պարգեւների վերադարձմանը: 

11.10.16 | սպորտ