Ռիո-2016. 18-ամյա Սոնա Պողոսյանը երրորդն է B խմբում

12.08.16 - սպորտ

Ռիոյի Օլիմպիական խաղերում ծանրամարտի կանանց մրցաշարին մասնակցեց Հայաստանի ներկայացուցիչ, 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը: Նա հայտավորված էր B խմբում եւ երկամարտի 223 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղը: Պոկում վարժությունում 18-ամյա մարզուհին բարձրացրեց 97 կգ, հրում վարժությունում՝ 126 կգ:

Առաջին տեղը գրավեց չիլիացի Մարիա Ֆերնանդա Վալդես Պարիսը, որը երկամարտում հավաքեց 242 կգ (107+135): Երկրորդը մեքսիկացի Ալեխանդրա Գարցան է՝ 224 կգ (98+126):

Սոնո Պողոսյանի վերջնական տեղը հայտնի կդառնա ավելի ուշ, երբ պայքարը կավարտեն A խմբում ընդգրկված ուժեղագույնները:

Սոնա Պողոսյան, ծանրամարտ, 75 կգ քաշային կարգ

Ծնվել է 1998 թվականի հունիսի 29-ին Քասախում։

2013, 2015 թվականների պատանիների եւ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն է, մասնակցել է Նանջինգ-2014-ի պատանեկան Օլիմպիական խաղերին եւ զբաղեցրել 6-րդ տեղը։ 2015թ․ Հյուսթոնի մեծահասակների աշխարհի առաջնությունում C խմբում գրավել է առաջին տեղը։ 2016 թ․ մեծահասակների Եվրոպայի առաջնությում զբաղեցրել է 4-րդ տեղը, նույն թվականին Վրաստանում անցկացված եիտասարդների աշխարհի առաջնությունում կրկին 4-րդն է եղել։  

Անձնական մարզինչ է Արման Ղազարյանը։

12.08.16 | սպորտ