Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը հաղթել է 2 անվանակարգում

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը Հելսինկիում տեղի ունեցող Սկանդինավյան միջազգային կինոփառատոնում (Scandinavian International Film Festival)հաղթող է ճանաչվել միանգամից 2 անվանակարգում՝ «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» և «Լավագույն դերասան — Ալեքսանդր Խաչատրյան»։

 

Հոկտեմբերի 25-ին տրվեց կինոփառատոնի մեկնարկը։ Ժամը 18։00-ից Հելսինկիի Caisa մշակութային կենտրոն-ը լի էր աշխարհի տարբեր կողմերից ժամանածկինեմատոգրաֆիստներով, դերասաններով, մշակույթի և արվեստի գործիչներով։ Կարմիր գորգի արարողությանը հաջորդեց մրցանակաբաշխությունը։

 

Այդ կարևոր իրադարձությանը ներկա էր նաև «Վերջին բնակիչը» ֆիլմի թիմը՝ ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն իր տիկնոջ հետ, ֆիլմի գլխավոր դերասանԱլեքսանդր Խաչատրյանն իր տիկնոջ հետ, Ֆիլմի գլխավոր դերասանուհի Սանդրա Դաուկշայտե-Պետրուլենեն: Ներկա էին նաև ֆինլանդահայ համայնքիանդամներ, ֆինլանդացի գործընկերներ՝ ռեժիսորի հաջորդ կինոնախագծից, ինչպես նաև՝ Ֆինլանդիայում և Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԱրտակԱպիտոնյանը, ով մեծ ներդրում է ունեցել ֆիլմի նախորդ՝ թե՛ Ֆինլանդիայում և թե՛ Շվեդիայում 2 ցուցադրությունների կյանքի կոչման գործում։

 

«Լավագույն գեղարվեստական ֆիլմ»-ի համար մրցանակը շնորհվեց ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին, ով շնորհակալություն հայտնեց կինոփառատոնիկազմակերպիչներին՝ աշխատանքը բարձր գնահատելու համար։

 

«Լավագույն դերասանի» համար մրցանակը շնորհվեց ֆիլմի գլխավոր կերպար մարմնավորած՝ Ալեքսանդր Խաչատրյանին, ում համար նույնպես մեծ պատիվ էրգնահատված լինել Հելսինկիում։

 

«Վերջին բնակիչը» լավագույնն է ճանաչվել նոմինացված 10 ֆիլմերից և կինոփառատոնում միակ ֆիլմն է, որ հաղթեց երկու անվանակարգում։

 

Սկանդինավյան միջազգային կինոփառատոնում «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունը կկայանա կինոփառատոնի փակման օրը՝ հոկտեմբերի 28-ին ժամը 20։30-ին։

 

Ջիվան Ավետիսյանն այս առիթով, մասնավորապես, նշեց. ««Վերջին բնակիչը» ֆիլմի ունեցած հաջողությունները նպաստում են հայկական կինոյիմիջազգայնացման ջանքերին, ղարաբաղյան հիմնախնդրի ճշգրիտ ներկայացմանը և Արցախի վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացմանը: Դրանքնաև օգնում են մեր թիմին համագործակցություն ձևավորել և ամրապնդել մի շարք երկրների կինեմատոգրաֆիստների հետ, ինչը կարևոր հիմք կդառնա իմ հաջորդկինոնախագծի՝ «Դրախտի դարպասը» ֆիլմի բարեհաջող նկարահանման և առաջխաղացման համար։ Այն հիմա զգալի ուշադրություն և աջակցություն է ստանումտարբեր առաջատար դերասանների, պրոդյուսորների և դիստրիբյուտորների կողմից, և բոլոր հիմքերը կան ակնկալելու, որ կարող է արժանանալ ավելի մեծմիջազգային գնահատականի, քան իմ նախորդ կինոնախագծերը: Հուսով եմ, որ հայկական և միջազգային տարբեր շրջանակների համատեղ ջանքերի շնորհիվ՝ նորֆիլմը կկարողանա նոր խոսք ասել հայկական կինեմատոգրաֆիայում և Արցախի բնակչության պայքարի բովանդակությունն աշխարհին հավուր պատշաճիներկայացնելու գործում»:

27.10.17 | քաղաքականություն | աստղերը