Պսորիազ հիվանդությունն այլևս անբուժելի չէ․ մաշկաբանն այն վերացնելու իր բանաձևն է ստեղծել

Պսորիազը համարվում է անբուժելի հիվանդություն: Ցանի տեսքով արտահայտվող  այս հիվանդությունը կարող է ախտահարել մարմնի ցանկացած հատված, առավել հաճախ՝ արմունկները, ծնկները, գլխի մազածածկ հատվածները։ Մինչդեռ «Սուրբ Մարիամ» Աբովյանի բժշկական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Կարապետյանը վստահեցնում է, որ այս հիվանդությունը բուժվում է 100%-ով։  «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում մաշկաբան Ադրանիկ Մկրտչյանը կարեւորեց բուժման կանոնների պահպանումը:  

 



-Պրն․ Մկրտչյան, ի՞նչը կարող է պսորիազի առաջացման պատճառ դառնալեւ ինչպե՞ս պայքարել այս հիվանդության դեմ։ 

 

Համաշխարհային գրականության մեջ առանձնացվում է պսորիազի 6 տեսակ, սակայն, մենք առանձնացնում ենք 34-ը։  Ամեն մի տեսակ իր ենթատեսակների է բաժանվում։ 800-ից ավելի ենթատեսակներ կան։ Յուրաքանչյուր հիվանդի մոտ այն տարբեր կերպ է արտահայտվում, չկա այնպիսի դեպք, որ հիվանդությունը նույնությամբ կրկնվի հիվանդների մոտ։ Իսկ հիվանդության առաջացման պատճառ կարող է լինել ժառանգական նախատրամադրվածությունը (5-10 %), սթրեսը, խոնավ օդը։  Այն կախված է նաև ներքին օրգանների խնդիրներից․ աղիներ լյարդ, ստամոքս, ենթաստամոքսային գեղձ, վահանաձև գեղձ, վարակիչ հիվանդություններից։ Սթրեսը մեծ նշանակություն ունի։ Այն արագացնում է հիվանդության արտահայտման ժամկետները։ 

 

-Ո՞րն է պսորիազն ամբողջությամբ բուժելու Ձեր գաղտնիքը։

 

Բուժումն իրականացնում ենք մեր կողմից պատրաստված ոչ հորմոնալ բուսական ծագման դեղամիոցներով։ Դրանք վաճառքի ենթական չեն և օգտագործվում են միայն մեր հիվանդների համար։

 

Տալիս ենք 100%  երաշխիք և բուժում՝ լիարժեք։

 

Բուժման կուրսը տևում է միջինը 4 ամիս։ Սակայն ունեցել եմ հիվանդներ, ովքեր  բուժվել են 3 տարի, քանի որ չէին պահպանել կանոնները, ճիշտ չեն կատարել ցուցումները։ Մեր հսկողության տակ կարճ ժամանակում հիվանդությունը վերանում է, սակայն գնում են տուն, թերի են անցում բուժումն ու ամեն բան բարդանում է։ 

 

Այս հիվանդությունն ունեցողներին խորհուրդ եմ տալիս օգտվել մանկական խնամքի միջոցներից։ Նրանց չի կարելի գազավորված ըմպելիքներ, թթու, կծու, դեղին պանիր, ալկոհոլային ըմպելիքներ, սմբուկ, սխտոր, ձու, լոլիկ, տոմատ,  մեղր և այլն։ Հարկավոր է դիետա պահել բուժման ընթացքում և բուժումից 6 ամիս անց։ Եթե բուժման ընթացքում դիետա չեն պահում, հնարավոր է նաև, որ բուժումը կրկնվի։

 

-Պսորիազ հիվանդությունը հատկապես  ո՞ր տարիքային խմբերում է տարածված։

 

Այս հիվանդությամբ հիմնականում դիմում են 22 ից 44 տարեկան մարդիկ։ Տղամարդկանց մոտ այն ավելի շատ է հանդիպում, քանի որ նրանք առավել նյարդային են եւ աշխատում կամ շփվում են տարբեր թունաքիմիկատների հետ։

 

Կարինե Գևորգյան

 

 

28.02.17 | քաղաքականություն | քաղաքականություն