Պուտինը հանձնարարել է թույլ չտալ Զիկա վիրուսի տարածումը Ռուսաստանում

Այս տարի գրիպի դեմ պատվաստվել է ավելի քան 45 մլն քաղաքացի, համաճարակային շեմը բարձր է, սակայն իրավիճակը վերահսկելի է: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է հայտնել ՌԴ Առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան, գրում է Lifenews-ը:

«Ինչ-որ զզվելի բան է գալիս Լատինական Ամերիկայից: Ինչ-որ վիրուս է: Մոծակները, իհարկե, օվկիանոսի վրայով չեն թռչի գա, սակայն վարակված մարդիկ կարող են թռչել և թռչում են»,-նշել է Պուտինը:

Նա հանձնարարել է համապատասխան դեղամիջոցներ մշակել, հիշեցնելով, որ տվյալ հիվանդությունը վտանգավոր է հղի կանանց համար, քանի որ կարող է բարդացումներ առաջացնել:

Իր հերթին ՌԴ ԱՆ ղեկավարը հայտնել է, որ իրավիճակը վերահսկելի է:

Զիկա վիրուսը սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որը փոխանցվում է մարդուն մոծակների կծելու միջոցով: Այն տարածված է Լատինական Ամերիկայի երկրներում:

27.01.16 | ժողովածու | քաղաքականություն