ՊՆ-ում քննարկվել է մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի տրամադրման նոր կարգը

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից:  

 

Նիստին մասնակցել են միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, հանձնաժողովի կազմում ընդգրկված շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

 

Քննարկվել է մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի տրման նոր կարգով հաստատված անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ճշգրտվել են հանձնաժողովին ներկայացված ցուցակները:

 

Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել և հաստատել է նաև հայրենիքի մի շարք պաշտպանների մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի շնորհման դիմումները:

30.10.17 | քաղաքականություն | քաղաքականություն