Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Պարզ վարժություններ՝ 4 շաբաթում իդեալական կազմվածք ունենալու համար

Գարնանային արեւ, հիանալի եղանակ, թեթեւ հագուստ.. . եւ ինչպես ամեն տարի, բոլոր կանայք եւ աղջիկները բնության զարթոնքով հիանալուց զատ սկսում են մտածել իրենց կազմվածքի մասին։ Չէ որ շատ շուտով կբացվի լողափնյա սեզոնը։ Իսկ ինչ է հարկավոր գրավիչ տեսք ունենալու համար։ Իհարկե, խնամված մաշկ եւ գեղեցիկ մարմին։

Անթերի կազմվածքը ունենալու համար առնվազն 4 շաբաթ է հարկավոր։ Առաջարկված վարժությունները, որոնք բավականին պարզ ու հեշտ են (բացի այդ, հատուկ մարզական սարքերի կարիք նույնպես չկա), անպայման կօգնեն ձեզ այս հարցում։ Վարժությունները պետք է անել օրական 10 րոպե։

 

Ստատիկ վարժություն, որտեղ շարժում չկա։ Կարեւորը մարմինը ճիշտ դիրքով պահելն է (սկզբնական շրջանում 2 րոպե, այնուհետեւ 3)։

Երկրորդ վարժությունը կատարելու համար հարկավոր է ստատիկ դիրք ընդունել եւ ձեռքերով մարմինը հրել դեպի վեր։ Ոտքերը, կոնքն ու մեջքը պետք է լինեն մեկ գծի վրա (սկզբնական շրջանում 1 րոպե, հետո մինչեւ 3)։

 

Ազդրերի եւ հետույքի մկանները մարզելու համար անհրաժեշտ է հենվել ձեռքերի եւ ծնկների վրա (ինչպես առաջին նկարում) եւ աջ ձեռքն ու ձախ ոտքը (եւ հակառակը) միաժամանակ բարձրացնել (սկզբում 1 րոպե, այնուհետեւ 3)։

 

Ճիշտ կքանստելու համար պետք է ոտքերը ուսերի լայնությամբ բացել, պահել հավասարակշռությունը եւ կատարել վարժությունը։

 

Պառկելով այս դիրքով եւ աշխատեցնելով ձեռքերն ու ոտքերը այնպես, ինչպես ցուցադրված է լուսանկարում՝ մարզում ենք որովայնի մկանները (սկզբնական շրջանում 1 րոպե, հետո մինչեւ 3)։

Ձեռքերով հարկավոր է հենվել հատակին այնպես, որ մարմինը եռանկյունու տեսք ստանա։ Այնուհետեւ պետք է ոտքը վեր բարձրացնել, իսկ հետո փորձել այն մոտեցնել քթին։ Նույնը կրկնել նաեւ մյուս ոտքով (սկզբում 1 րոպե, հետո մինչեւ 3)։

Իրանը մարզելու համար պետք է ոտքերը լայն բացել, մեջքը հենել պատին, ինչից հետո գնդակը մի կողմից մյուսը տանել (ինչպես ցուցադրված է լուսանկարում)՝ փորձելով հպվել պատին։ Այս վարժության դժվարությունը մեջքն այս ընթացքում ուղիղ պահելն է (1-3 րոպե)։

Նշենք, որ վարժությունները նախատեսված են ֆիզիկապես առողջ մարդկանց համար։ Եթե ունեք ողնաշարային կամ այլ խնդիրներ, խորհրդակցեք մասնագետների հետ։

 

 

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Adme 

03.03.16 | հասարակություն | մոդա