Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Պատրաստվում ենք լողափնյա հանգստին

Հանգստյան սեզոնի թեժ շրջանը բացվել է: Ժամանակն է հավաքել ճամպրուկն ու մեկնել լողափնյա քաղաքներ: NEWS .am STYLE-ը ներկայացնում է լողափնյա հանգստի ամենաանհրաժեշտ իրերը, ինչպես նաեւ այլ օգտակար խորհուրդներ:

Եվ այսպես, դուք պատրաստվում եք ամռան տապը զովացնել ծովում, գեղեցիկ արեւայրուք ստանալ եւ այլն: Դա հրաշալի է, սակայն չպետք է մոռանալ անվտանգության կանոնների մասին: Որպեսզի ամառային արձակուրդը միայն հաճելի հիշողություններ արթնացնի ձեզ մոտ, անհրաժեշտ է ապահովել սեփական անվտանգությունը: Արեւահարումից, այրվածքներից խուսափելու համար պետք չէ լողափ գնալ ժամը 12:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, քանի որ արեւի ամենվնասակար ճառագայթները հենց այդ ժամերին են ակտիվ:

Արեւապաշտպան քսուկները պարտադիր են անգամ ամենաթուխ մաշկ ունեցողների համար:Լողափ գնալիս ձեզ հետ անպայման արեւային ակնոց եւ գլխարկ վերցրեք, կարող եք նաեւ հովանոց տանել:

Ինչ վերաբերում է լողափում անհրաժեշտ իրերին, ապա դրանց ցանկը ներկայացնում ենք ստորեւ.

Լողազգեստ (ցանկալի է  2 հատ)

Հողաթափեր/ բոկոտիկներ (2 զույգ)

Պարեո կամ տունիկա

Շորտեր

Թեթեւ սարաֆան

Ծովափնյա պայուսակ

SPF արեւապաշտպան քսուք

Սրբիչ

Հեղինակ՝ Աշա

04.07.15 | հասարակություն