Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Պատճառներ միայնակ ապրելու համար (ֆոտո)

Ընկերների հետ ապրելը զվարճալի է, սակայն վատ սովորությունները, այնպիսին, ինչպիսին են անձնական տարածքի անտեսումը, բնակարանում թափված իրերը կարող են խոչընդոտ հանդիսանալ ցանկացած ընկերության համար:

Իհարկե, միայնակ ապրելը կարող է ձանձրալի լինել, սակայն դուք կկարոտեք այն միայնակ օրերը, երբ ամուսնանաք և երեխաներ ունենաք:

10 պատճառ միայնակ ապրելու համար.

1. Այլևս պարտադիր չէ կիսատաբատ հագնել:

Կարելի է ազատ հագուստ կրել, որտեղ և որքան ցանկանում եք: Միևնույնն է, ոչ ոք չի տեսնում: Ցանկության դեպքում կարելի է մերկ քնել, նայել հեռուստացույց, ուտել և ապրել այդպես:

2. Պետք չէ մշտապես մաքրություն անել:

Ողջ բնակարանում իրեր են թափված, լվացարանը լի է սպասքով: Կարելի է մաքրել, երբ ցանկանում եք, և ոչ թե այն ժամանակ, երբ օգտագործել եք սպասքը: Եթե ձեզ չի անհանգստացնում, ապա կարող եք լվանալ այն հյուրերին ընդունելուց առաջ:

3. Կարող եք քնել, որ դիրքով ցանկանում եք:

Ո՞վ չի սիրում երկար քնել: Հատկապես հաճելի է քնել ցերեկը մինչև ժամը 4-ը, և ոչ ոք չի քննադատի: Գիտակցությունը, որ ոչ ոք չի հետևում և չի քննադատում ձեզ, թույլ է տալիս երկար քնել:

4. Կարելի է մոռանալ լոգարանում հերթերի մասին:

Մեկ լոգարանը միշտ անհարմար է: Պետք չէ վաղ արթնանալ աշխատանքից չուշանալու համար:

5. Չկա ուտելիք, չկան խնդիրներ:

Սառնարանում «նորմալ» ուտելիքի առկայությունը բնորոշ չէ միայնակ ապրողներին: Կարելի է ուտելիք պատվիրել ռեստորանից և պետք չէ հաջողակ մարդ ձևանալ, ում սառնարանը լիքն է:

6. Այլևս ոչ մի անհարմար իրավիճակ:

Երբ դուք ընկերոջ հետ եք ապրում, մի շարք անհարմար իրավիճակներ են ստեղծվում և չեք կարողանում առանձնանալ ձեր սիրելիի հետ:

7. Կարելի է սերիալներ դիտել մեկ շնչով:

8. Կարելի է լոգանք ընդունել, որքան ցանկանում եք:

9. Ուտել առանց ամոթի:

Երբ միայնակ եք ապրում, կարելի է ուտել այն, ինչ ցանկանում եք՝ պիցցա, խմորեղեն, պաղպաղակ և այլն:

10. Միակ հնարավորությունն անցնել ձմեռային ռեժիմի:

Կան պահեր, երբ միակ ցանկությունը մի քանի օրով անհետանալն է, միայնակ մնալը: Երջանկությունը իսկապես ծանոթ է այն մարդկանց, ովքեր կարողանում են միայնակ ապրել:

24.11.15 | ժողովածու | մոդա